ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շիրակի մարզի Պեմզաշենի երկու վանական համալիրներում իրականացվում են պեղումներ՝ վերականգնման նպատակով

Հոկտեմբերի 24, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակվում են Շիրակի մարզի «Եկեղեցական համալիր «Պեմզաշեն» (5-7 դդ.), «Վանական համալիր Սբ. Առաքելոց» (10-18 դդ.), «Խաչքար Աբլղարիբ Պահլավունու» (1036 թ., Վահրամ Պահլավունու եղբոր, եռաստիճան պատվանդանով, կառուցել է Սարգիս վարդապետը) հուշարձանների նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերը:

Գիտանախագծային փաստաթղթերը հավաստի և պատշաճ կազմելու համար հուշարձանների տարածքներում մեկնարկել են հնագիտական պեղումների աշխատանքներ: Պեմզաշեն եկեղեցական համալիրի պեղումներով բացվել են նաև հուշարձանախմբի «միանավ դահլիճ» և «միանավ սրահ» տիպի եկեղեցիների հատակագծերը, որոնք նույնպես կներառվեն ամրակայման նախագծում:

Վերոնշյալ հուշարձանների նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները կավարտվեն տարեվերջին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն