ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
Ալեքսանդր Ռատների այցը Հայաստան պայմանավորված է հոկտեմբերի 24-25-ը Երևանում անցկացվող սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեայի անցկացմամբ։ Այս կարևոր միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել կոնֆեդերացիայի անդամ երկրների շուրջ 110 պատվիրակներ և 50 պատվավոր հյուրեր։ Ասամբլեայի շրջանակում կանցկացվեն նաև կառույցի ղեկավար մարմինների՝ նախագահի, գլխավոր քարտուղարի և վարչական կազմի ընտրությունները։
Ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ խոշոր միջոցառման կազմակերպումն առաջին անգամ Հայաստանին վստահելու համար՝ ընդգծելով Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի արդյունավետ համագործակցությունը։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ, ակտիվորեն նախապատրաստվում է 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։
«Մեր նպատակն է առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով։ Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, և մենք անում ենք առավելագույնը՝ ապահովելու տեխնիկական ու կազմակերպչական բոլոր պահանջների պատշաճ կատարումը»,– նշել է նախարարը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և աջակցության համար՝ Ալեքսանդր Ռատները բարձր է գնահատել Հայաստանի պատրաստակամությունն ու կազմակերպչական ներուժը։
«Շատ հաճելի է կրկին վերադառնալ Երևան։ Ասամբլեային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ։ Շատերի համար սա առաջին այցն է Հայաստան, և նրանք շատ տպավորված են։ Վստահ եմ, որ Եվրոպայի առաջիկա առաջնությունը կանցկացվի ամենաբարձր մակարդակով և նոր թափ կհաղորդի հրաձգության զարգացմանը Հայաստանում։ Գիտեմ, որ Հայաստանն ունեցել է օլիմպիական և աշխարհի չեմպիոններ այս մարզաձևում, և համոզված եմ՝ Եվրոպայի առաջնությունը կնպաստի նոր սերնդի ներգրավմանը»,– նշել է Ռատները։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հրաձգության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, ֆեդերացիայի հետ համատեղ, քննարկում է հրաձգությունը դպրոցական կրթական ծրագրերում ներառելու հնարավորությունը՝ որպես «Ֆիզկուլտուրա» առարկայի մաս։
«Հրաձգությունը զարգացնում է այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են՝ կենտրոնացումը, ուշադրությունը և կարգապահությունը։ Կարևորում ենք, որ այն ընդգրկվի նաև դպրոցական ծրագրերում։ Հուսով ենք՝ ֆեդերացիայի հետ միասին կկարողանանք մեկնարկել այս նախաձեռնությունը փորձնական ձևաչափով՝ մի քանի դպրոցներում՝ հետագայում այն ընդլայնելու նպատակով»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է ուսումնասիրելու եվրոպական երկրների փորձն այս ուղղությամբ։Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության և նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան