Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը բրոնզե մեդալ է նվաճել 60 կգ քաշային կարգում։
Մեդալային գոտեմարտում Աղաջանյանը 8:0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Մաքսվել Բլեքի նկատմամբ:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաև 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, սակայն 1:3 հաշվով պարտություն է կրել: Հայ ըմբիշը, մինչ այդ, հաղթանակներ էր տարել Շվեդիայի, Հնդկաստանի, Ղրղզստանի և ԻԻՀ ներկայացուցիչների նկատմամբ:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանն ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում: 130 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը, տանելով 4 հաղթանակ, դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ ուժերը չափել էր Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ֆարդին Հեդայատիի նկատմամբ: Եզրափակչում, սակայն, Քուրդյանը զիջել էր 8:0 հաշվով` դառնալով ԱԱ-ի արծաթե մեդալակիր:
Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը:
Հաջորդիվ Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ազատ ոճային ըմբիշները: Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Նորիկ Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Չոլակյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչոտւր Խաչատրյանը (125 կգ):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց