ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում այսօր ներկա է եղել Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին:
Մրցումներին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի և «Միրաժ» ակումբի շուրջ 17 մարզիկներ և տարբեր նժույգներ մասնակցություն են ունեցել արգելքների հաղթահարման մրցումներին երկու դասերում:
Երկօրյա մրցումների ընթացքում մարզիկները հանդես են եկել նաև առաջին՝ սիրողական դասում, որն անցկացվել է թեթև ծրագրով՝ մարզաձևի մասսայականացման նպատակով: Մրցումային երկրորդ օրվա արդյունքներով սիրողական դասում հաղթողի կոչմանն արժանացել է Դավիթ Խալաթյանը «Մեղրիկ» նժույգով, երկրորդ տեղը զբաղեցրել է Մարիամ Փաշինյանը «Օրրան» նժույգով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Եկատերինա Նուժդինան՝ «Ձյունիկ» նժույգով: Երեք հեծյալներն էլ ներկայացրել են Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը:
Երկրորդ դասում առաջին տեղը զբաղեցրել է Դավիթ Խաչատրյանը «Վալենտին» նժույգով (Հ.Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), երկրորդ տեղը գրավել է Ալեքսանդրա Բախարևան՝ «Օրիոն G.F.» նժույգով («Միրաժ» ակումբ), իսկ երրորդ տեղը գրավել է Դավիթ Խալաթյանը՝ «Կալիպսո» նժույգով (Հ.Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն):
Երրրորդ դասում առաջին տեղը զբաղեցրել է Լալա Տեր-Մինասյանը «Սքայ-Հայ» նժույգով («Միրաժ» ակումբ), երկրորդ տեղը գրավել է Դավիթ Խալաթյանը՝ «Գանձ» նժույգով (Հ.Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), իսկ երրորդ տեղը գրավել է Արսեն Պողոսյանը՝ «Գեղարդ» նժույգով («Միրաժ» ակումբ):
ՀՁՖ նախագահի գավաթը նվաճել է Լալա Տեր-Մինասյանը «Սքայ-Հայ» նժույգով («Միրաժ» ակումբ): Մրցանակային ֆոնդը սահմանվել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանի կողմից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց