ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են դպրոցականների 2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները

Հոկտեմբերի 22, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը:

Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին /դպրոցական/, երկրորդ /մարզային/ և երրորդ /հանրապետական/: 5-6-րդ դասարանների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների օլիմպիադաներն անցկացվում են երկու փուլով՝ դպրոցական և մարզային:

Օլիմպիադան անցկացվում է ըստ խմբերի՝

Մաթեմատիկա- I խումբ` 5-րդ դաս., II խումբ` 6-րդ դաս., III խումբ` 7-րդ դաս., IV խումբ` 8-րդ դաս., V խումբ՝ 9-րդ դաս., VI խումբ՝ 10-րդ դաս., VII խումբ՝ 11-12-րդ դաս.

Աստղագիտություն- I խումբ` 10-12-րդ դաս.

Ինֆորմատիկա (Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն) -

I խումբ` 9-րդ դաս., II խումբ՝ 10-12-րդ դաս.,

Կենսաբանություն, Քիմիա, Աշխարհագրություն, Ռուսաց լեզու, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Ֆիզիկա, Հայոց լեզու, Հայ գրականություն, Պատմություն, ՆԶՊ (Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն) - I խումբ` 9-րդ դաս., II խումբ՝ 10-րդ դաս., III խումբ` 11-12-րդ դաս.

Մայրենի (Ընթերցանություն) - I խումբ` 5-րդ դաս., II խումբ՝ 6-րդ դաս.

Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում: Հաստատության տնօրենը մինչև 2025թ. նոյեմբերի 5-ը ներառյալ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համապատասխան բաժնում օլիմպիադային մասնակցել ցանկացող սովորողի համար իրականացնում է նշում՝ ըստ առարկաների: Սահմանված ժամկետի ավարտից հետո ԿԿՏՀ–ում ինքնաշխատ եղանակով ձևավորվում են մասնակիցների ցանկերը՝ ըստ առարկաների և ներկայացվում մինչև 2025թ. նոյեմբերի 7-ը ներառյալ ԿԳՄՍՆ` info@olymp.am հասցեին։

Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է համաձայն ժամանակացույցի՝ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կողմից սահմանված վայրում: Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները` հանրապետական առարկայական հանձնաժողովի որոշման համաձայն:

Օլիմպիադայի երրորդ փուլն անցկացվում է համաձայն ժամանակացույցի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված վայրում: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` հանրապետական առարկայական հանձնաժողովի որոշման համաձայն:

«Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա» /«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»/, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադայի ՀՀ թիմի հավակնորդներ:

Աշակերտների անվանական ցուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և Օլիմպադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում:

2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադաների ժամանակույցը՝ կից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…