Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի» պահանջներին համապատասխան:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության ոլորտում վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային կազմակերպությունները, որոնք ունեն`
1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
2) վերապատրաստումն առկա կամ համակցված մեթոդով անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր,
3) վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցներ, սարքավորումներ,
4) բարձրագույն մասնագիտական համապատասխան կրթություն (ըստ ծրագրի բաժինների) ունեցող վերապատրաստող մասնագետներ («նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն» բաժնի մասնագետի համապատասխան մասնագիտական կրթությունը պարտադիր պայման չէ),
5) նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում վերջին 5 տարում առնվազն 2 տարվա փորձ ունեցող առնվազն 80% վերապատրաստող մասնագետներ:
Վերապատրաստում իրականացնելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտ /ձևանմուշը կցվում է/, որը ներառում է`
1) դիմում,
2) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,
3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),
4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի վերջիններիս կրթության և փորձառության վերաբերյալ ինքնակենսագրական տվյալներ,
5) կազմակերպության` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),
6) տվյալներ` ուսումնական գույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,
7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,
8) վերապատրաստման ծրագիրը կամ դրա որևէ բաժինը, որը ցանկանում է իրականացնել կազմակերպությունը,
9) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1704-Ա/2 հրամանով հաստատված (փոփոխություն՝ 21.10.2025թ., 2478-Ա/2) վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան մշակված` 90-ժամյա և 40-ժամյա վերապատրաստման թեմատիկ մոդուլ:
Եթե կազմակերպությունը դիմում է՝ երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջ ծրագրի, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում են միայն տվյալ բաժինը կամ բաժինները՝ համապատասխան ժամաքանակով:
Դասընթացը երաշխավորելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտ /ձևանմուշը կցվում է/, որը ներառում է`
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ը դիմեն ԿԳՄՍ նախարարություն:
Հարցերի դեպքում զանգահարել՝ 010 599 619:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…
Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց