Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում հուլիսի 23-ից 30-ը կայացած «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը իր մեդալների թիվը համալրեց ևս երկուսով՝ շահելով մեկական արծաթե և բրոնզե մեդալներ: Արծաթե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Հարությունյանը: Մեր հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը /ԵՊՀ/, Հռիփսիմե Մաթևոսյանը /ԵՊԲՀ/ և Մերի Հովսեփյանը /«ԱՅԲ» կրթական հիմնադրամ/։
Տեղեկացնենք, որ այս ուսումնական տարում դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մեր թիմերն արդեն շահել են 3 արծաթե, 5 բրոնզե մեդալներ և 3 գովասանագրեր։
Հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Ինֆորմատիկա» առարկայից Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…