Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ամփոփումը: Վերապատրաստման դասընթացն անցած ուսուցիչներն հանդիսավոր պայմաններում ստացել են ՀՀ ԿԳ նախարարության հավաստագրեր:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը պետության կողմից ֆինանսավորվող ամենամյա ծրագիր է, որը նպատակ ունի սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող մանկավարժներին աջակցել մասնագիտական որակավորման բարձրացման հարցում. «Կրթության բնագավառում Սփյուռք-Հայաստան ներուժի ամրապնդումն ունի կարևոր նշանակություն՝ Հայաստանից դուրս հայեցի կրթության կազմակերպման գործի առումով: Վերապատրաստման ծրագրի ընթացքում ուսուցիչները բարձրացրել են տարբեր խնդիրներ, ներկայացրել են առաջարկություններ, որոնք կարող են նպաստել ծրագրի զարգացմանը և վերապատրաստման նոր դասընթացների կազմմանը»,- նշել է Ա. Պապոյանը: Վարչության պետի խոսքով՝ վերապատրաստման ծրագրի ձևաչափում այս տարի նորություն է եղել. հրավիրվել են օտարազգի ուսանողներ, ովքեր ցանկություն են հայտնել աշխատել արտերկրում գործող հայկական դպրոցներում և հետաքրքրված են հայոց լեզվով և հայկական մշակույթով:
Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրին այս տարի մասնակցել է 62 սփյուռքահայ ուսուցիչ՝ 17 պետություններից (ԱՄՆ, Արգենտինա, Ավստրալիա, Բուլղարիա, Իսպանիա, Իրան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Հորդանան, Շվեդիա, Ռոսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա): Ծրագրին մասնակից ուսուցիչներն առավելապես առաջին անգամ են մասնակցել հայրենիքում կազմակերպվող վերապատրաստման ծրագրին:
Վերապատրաստումն իրականացվել է վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով, ինչպես նաև առաջին անգամ գործել է փոքր խումբ` արտասահմանյան բուհերում հայերեն ուսումնասիրող ուսանողների համար: Առավել մեծ թիվ են կազմել հայոց լեզվի և գրականության ուսուցիչներները՝ 16 հոգի, ինչպես նաև ավանդական մեկօրյա դպրոցների և տարրական ուսուցման մանկավարժները՝ 12 հոգի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Կրթության մեջ հաճախ ասում ենք՝ «պետք է բարձրացնել սովորողների մոտիվացիան»: Բայց այստեղ առաջանում է մի հիմնարար հարց․ Արդյո՞ք մոտիվացիան իսկապես հնարավոր է ձևավորել դպրոցում, թե՞ այն կախված է սովորողի ներքին…
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց