ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակին

Հոկտեմբերի 14, 2025
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տոնում է 95-ամյակը: Այս կապակցությամբ բուհում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ոլորտի պատասխանատուներ։

Շնորհավորելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին` նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է` հոբելյանը կարևոր է ոչ միայն բուհի, այլև պետության համար:

«Ագրարային ոլորտի կրթությունն ու մասնագիտական կադրերի պատրաստումը մեր երկրի համար ռազմավարական անվտանգության խնդիր են։ Այս իմաստով բոլորս կարիք ունենք հետ նայելու Ագրարային համալսարանի անցած ճանապարհին և խոսելու ապագա անելիքների մասին, որոնք ագրարային ոլորտի կրթության նոր օրը պետք է նշանավորեն։ Այս ոլորտի կրթությունը պետք է շարունակի իր նպաստը բերել հանրային և տնտեսական զարգացմանը՝ սպասարկելով պետության կարիքները»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Կարևորելով կրթության որակի ու մրցունակության բարձրացումը՝ նա շեշտել է համալսարանում ներդրված պետական ծրագրերը` ուղղված ոլորտի զարգացմանը` մասնավորապես գերակա ուղղություններով կրթություն ստանացողների բարձր կրթաթոշակի սահմանմանը: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքին, որը, ըստ նրա, գալիս է որակական նոր պահանջներ սահմանելու, նշանավորելու այն ճանապարհները, որով պետք է գնալ խնդիրները լուծելու համար: «Վստահ եմ, որ 95-ամյա բուհը ունի ներուժ և խիզախություն` առերեսվելու իրականությանը և գտնելու ճանապարհներ` մրցունակության բարձրացման և որակի ամրապնդման։ Պետությունն այս գործընթացում լինելու է բուհի կողքին: Ագրարային ոլորտի կրթությունը պետության առաջնահերթ ուղղություններից է, և մենք մեծ ջանքեր ենք ներդնում, որպեսզի ունենանք ցանկալի որակ: Մենք արդեն իսկ շատ լուրջ առաջընթաց ունենք «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում, որտեղ ևս ագրարային ոլորտն առաջնահերթություն է»,- եզրափակել է նախարարը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով ներկաներին:

Միջոցառման շրջանակում Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային գործունեության, համալսարանի զարգացման գործում ունեցած գիտակրթական և կազմակերպչական ներդրման համար, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 95-ամյա հոբելյանի կապակցությամբ ԿԳՄՍՆ հուշամեդալով պարգևատրվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն, բուհի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի Պեստիցիդների սինթեզի և փորձաքննության բաժնի վարիչ Ալեքսանդր Գևորգյանը, Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի սննդի անվտանգության և կեսնատեխնոլոգիայի բաժնի, ինչպես նաև կենդանական ծագման հումքի և մթերքների վերամշակման տեխնոլոգիայի բաժնի վարիչ Աստղիկ Փեփոյանը: Այլ աշխատակիցների տրվել են նաև շնորհակալագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…