ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի տնօրինության Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի բաժնի ղեկավար Դերեն Դերյայի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 11-րդ նիստը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ և այլ շահագրգիռ նախարարությունների, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ:
Ողջունելով Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման և կրթության, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի և երիտասարդության հարցերով ենթակոմիտեի հերթական նիստի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում։ Նա նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս ամփոփելու բարեփոխումների ընթացքը, գնահատելու ձեռքբերումները և հստակեցնելու փոխադարձ ակնկալիքները։
«Յուրաքանչյուր ոլորտում ունենք հստակ նպատակներ և համատեղ ջանքեր պահանջող նախաձեռնություններ։ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում զարգացման օրակարգն ընդգրկուն է․ մենք ձգտում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան ենթաոլորտներ ստեղծել։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչ ձևաչափով կարող ենք առավել արդյունավետ օգտագործել ԵՄ աջակցությունն ու գործընկերությունը։ Ընդ որում՝ ԵՄ աջակցությունը ոչ միայն ֆինանսական է, այլ առաջին հերթին փորձագիտական, որն ապահովում է ԵՄ լավագույն փորձի ներդրման հնարավորություն Հայաստանում»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է կրթության ոլորտում շարունակական երկխոսությանը, ինչպես նաև մշակույթի, երիտասարդության և գիտության ոլորտներում ընթացող բարեփոխման ծրագրերին ու նոր նախաձեռնություններին։
ԵՄ ներկայացուցիչ Դերեն Դերյան կարևորել է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ նշելով կրթության, գիտական հետազոտությունների, նորարարության, մշակույթի և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության լայն ներուժը. «Մեր հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի դիմակայունության աճին, աջակցել բարեփոխումների օրակարգին և խթանել ԵՄ–Հայաստան համագործակցությունը՝ ներառելով բոլոր այն ոլորտները, որոնք հանդիսանում են մարդկանց միջև շփումների հիմքը։ Վստահ եմ՝ կկարողանանք ամփոփել մեր համագործակցության արդյունքները, գնահատել ձեռքբերումներն ու արձանագրել առկա մարտահրավերները»:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է Հայաստանի հետազոտությունների և նորարարության ոլորտի վերջին զարգացումները և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության ընթացիկ առաջընթացը:
Նիստի ընթացքում ներկայացվելու են նաև մշակույթի ոլորտում Եվրամիության քաղաքականության նոր ուղղությունները և «Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրի ընթացիկ զարգացումները, EU4Culture ծրագրի շրջանակում իրականացվող գործունեությունը, կրթության ոլորտում ԵՄ գործընկերության հիմնական միտումները, ՀՀ մասնակցությունը «Էրազմուս+» (Erasmus+) ծրագրին։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության զարգացման հիմնական ուղղություններին՝ այս համատեքստում շեշտելով երիտասարդության ոլորտում ԵՄ քաղաքականության ընթացիկ ուղղությունները, մասնավորապես՝ EU4Youth նախաձեռնությունը, «Էրազմուս+» և Եվրոպական համերաշխության կորպուս (2021-2027) ծրագրերը։
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները ներկայացրել են ԵՄ համագործակցության նոր հնարավորությունները՝ երկկողմ և բազմակողմ ծրագրերի շրջանակում: Անդրադարձ է կատարվել նաև նորարարությունների, տեղեկատվական հասարակության, սոցիալական, առողջապահության և մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը՝ ուղենշելով մեկ տարվա գործողությունների պլանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բոլորս էլ գիտենք , որ աշակերտը նայում է դասագրքին որպես մի անհաղթահարելի ու ձանձրալի պատնեշի, իսկ ժամացույցի սլաքներին՝ որպես փրկություն: Մենք՝ ուսուցիչներս, հաճախ հայտնվում ենք երկու քարի արանքում. մի կողմից…
Դասարանում կարգապահությունը կարևոր է ոչ միայն ուսման գործընթացը կազմակերպելու, այլ նաև աշակերտների անհատական զարգացման համար: Դանդաղ տրանսֆորմացիայի և ժամանակակից հոգեբանության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատիժը հաճախ չի լուծում խնդիրը.…
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց