ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն այսօր ընդունել է ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության պատվիրակությանը: ՄԱԶԾ պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին, ինչպես նաև աջակցել սահմանված նպատակների իրականացման ճանապարհային քարտեզի և բարեփոխումների օրակարգում ընդգրկված համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակները, որի չորրորդ նպատակը վերաբերում է ներառական և բոլորի համար որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանմանը: Դավիթ Սահակյանը նշել է, որ ներկայումս մշակվող ռազմավարական փաստաթղթերը, այդ թվում` Կրթության զարգացման պետական ծրագիրը, ուղղված են վերոնշյալ քաղաքականության իրականացմանը: Նրա խոսքով` ՀՀ կրթության բյուջեն սահմանափակ է, որի շրջանակում պետք է լուծումներ գտնել` այն արդյունավետ տնօրինելու համատեքստում: Ըստ փոխնախարարի` այդ նպատակով ԿԳ նախարարությունն ակտիվ համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, օգտագործում սփյուռքի ներուժը, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության շրջանակում ներգրավում արդեն կայացած կրթական համակարգերը` այլ ուսհաստատությունների զարգացման համար: «Որոշ ոլորտներում մեր երկրի տնտեսությունն առաջ է ընկնում կրթությունից: Օրինակ, ՏՏ բնագավառում այս տարի ունեցել ենք բակալավրիատի 477 շրջանավարտ, մինչդեռ այս ոլորտի աշխատաշուկայում այսօր առկա է 2-3 հազար մասնագետի պահանջարկ: Առհասարակ, դպրոցներում բնագիտական առարկաների պահպանման և զարգացման, հանրակրթության ոլորտում տղամարդ ուսուցիչների ներգրավման, ինչպես նաև գյուղական համայնքներում հասանելի և որակյալ կրթության ապահովման խնդիր ունենք, քանի որ Հայաստանում առկա են 100 աշակերտից պակաս թվաքանակ ունեցող մեծ թվով դպրոցներ: Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր համայնքում ունենալ դպրոց, այլ խնդիր է` հանրակրթության որ աստիճանի: Գործող ֆինանսավորման բանաձևի պարագայում` այսօր շատ գյուղական դպրոցներ հայտնվել են ծանր ֆինանսական վիճակում: Ներկայումս քննարկում ենք ֆինանսավորման նոր մեխանիզմներ ներդնելու հարցը, որտեղ նախատեսվում է պետականորեն ֆիքսել ուսուցչի նվազագույն աշխատավարձը և ներդնել այնպիսի համակարգ, որը հիմնված լինի դպրոցի իրական կարիքի վրա»,-նշել է Դավիթ Սահակյանը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը մի շարք ուղղություններով գրանցել է մեծ հաջողություն: «Հայաստանը տարածաշրջանում առաջատար է համընդհանուր ներառականության ներդրման առումով: Այն նաև հաջողություն է գրանցել նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման և ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հայաստան ժամանած փորձագետները տարբեր երկրներում Կայուն զարգացման նպատակների իրականացման հարուստ փորձ ունեն և կկարողանան օժանդակել ՀՀ կառավարությանը»,-նշել է նա:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Արարատյան բակալավրիատ ծրագրին, կրթության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած չափորոշիչներին, ՄԿՈւ ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան