ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մատենադարանն այցելեց սովորողներին

Հոկտեմբերի 8, 2025
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 7-ին և 8-ին, դպրոցի 4-8-րդ դասարանների սաներն Կապանի Ակումբագրադարանային միավորումում մասնակցեցին ՀՀ Մատենադարանի գիտական և վերականգնողական բաժինների աշխատակիցների «Կրթական» ծրագրի դասընթացներին: Անթաքույց, գովելի է, երբ մայրաքաղաքի նման կառույցի ծրագրերը հայացքով դեպի մարզերի, սահմանամերձ գոտու սովորողների կրթամշակութային դաստիարակությանն է ուղղվում: Հագեցած դասընթացը ներառեց թե՛ հին ձեռագրերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, թե′ գրքերի կազմման հետաքրքիր փաստեր և թե՛ դրանց պահպանման ու վերականգնողական գործնական աշխատանքներ: Հիրավի, սովորողների մեծ մասը չեն եղել Մատենադարանում, իսկ նրանք տեսան և ամենամեծ և ամենափոքր գրքերը: Ներկաները շնորհակալ եղան նախաձեռնողներից:  

Կապանի N 5 հիմնական դպրոց