ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպման առանցքում՝ Հայաստան-Ղազախստան կրթամշակութային կապերը

Հոկտեմբերի 3, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը հաջողությամբ ծավալվում է տարբեր ուղղություններով՝ ընդգրկելով թե՛ կրթությունը, թե՛ մշակույթը:

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է մշակույթի ոլորտում ծրագրային նոր նախաձեռնություններով, նոր հարթակներ և հնարավորություններ ստեղծելով՝ երկու պետությունների երիտասարդների միջև շփումները խորացնելու հանգամանքը:

Կողմերն առանձնակի արժևորել են 2024 թ. Ղազախստանի Հանրապետության նախագահի այցը Հայաստան, ինչպես նաև Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի և Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի անցկացումը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի այցը Հայաստան՝ որպես երկու երկրների մշակութային առանձնահատկությունները բացահայտելու և ճանաչելու հնարավորություն:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ազգային գրադարանի հետ հուշագրի ստորագրմամբ նոր ծրագրերի իրականացումը: Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև միջթանգարանային համագործակցությունը՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությամբ:

Կողմերը քննարկել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համալսարանների միջև համագործակցության կարևորությունը, կրթաթոշակային տեղերի սահմանումը, ուսանողների փոխանակման ծրագրերը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք «Ակադեմիական քաղաք. միջազգային գիտելիքների ֆորում» միջոցառմանն ակնկալվում է նաև Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար Սայասատ Նուրբեկի մասնակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…

  • Մակերեսի ուսուցման մեթոդիկան տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Muradyan-77

    Ամփոփում: Հոդվածում ներկայացվում են տարրական դպրոցում մակերեսի և դրա չափման միավորների ուսուցման մեթոդական առանձնահատկությունները: Մակերեսի գաղափարի ձևավորումը տարրական դասարաններում կարևոր նշանակություն ունի, քանի որ այն սովորողների մոտ զարգացնում է տարածական…

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…