ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ:
Ծրագրի գործողության ժամկետն ավարտվել էր 2017 թվականի հունիսի 30-ին, այժմ այն երկարաձգվում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: «Զուգահառեբար պատրաստվում է նաև «Կայուն դպրոցական սննուդ» ծրագրի ռազմավարությունը, որը ներառում է ծրագրի շարունակականությունն ու զարգացումը մինչև 2025 թվականը: Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է, որն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև դաստիարակչական լուրջ միջոցառում է, որը դպրոցական վաղ տարիքում ձևավորում է համակեցության շատ կարևոր կանոններ»,- ստորագրման արարողությունից հետո հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ դպրոցական սննդի ծրագիրը հաջողված ընթացք և հասարակության կողմից դրական ընկալում ունի, հաշվի առնելով, որ հասարակությունն ինքը ծրագրի շահառուն և մասնակիցն է: Նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային կազմակերպության դերակատարումը՝ սկսած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներմուծումից ՀՀ դպրոցներ մինչև ծրագրի ընդլայնում և տեխնիկական աջակցություն: ԿԳ նախարարի տեղեկացմամբ ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ, որն այսուհետ համակարգելու է դպրոցական սննդի կազմակերպման աշխատանքները՝ առաջնահերթ դիտարկելով առաջինից չորրորդ դասարանցիների տաք սննդի ապահովումը, ինչպես նաև ծրագրի ազգային փուլի ընդլայնումը:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի / Երևանը ծրագրում ներառված չէ/ տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ:
2014-2015 թթ. ՀՀ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի բոլոր դպրոցները փոխանցվել են ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո: 2017թ. սեպտեմբերից ևս մեկ մարզ՝ Տավուշի մարզը, կընդգրկվի ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում: 2018 թվականի սեպտեմբերից ծրագրի ազգային փուլում կընդգրկվի 5-րդ մարզը՝ Շիրակը, իսկ մնացած 5 մարզերում դպրոցական սննդի ծրագիրը կիրագործվի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոյի տեղեկացմամբ՝ Հայաստանի դպրոցների համար իբրև դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որի ֆինանսական մասնակցությունը ծրագրին մինչև 2018 թվականը կկազմի 35,61 մլն դոլար:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը, կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ընդգծել է, որ ծրագիրն իրագործվել է ի շահ Հայաստանի երեխաների՝ հավատացած լինելով, որ նրանք երկրի ապագան են. «Մեր վստահության պատճառը կառավարության բարձր հանձնառությունն է՝ պահպանելու ազգային ծրագրի որակը: Այն մարզերում, որտեղ ծրագիրն իրագործվում է ՀՀ կառավարության միջոցներով, ՊՀԾ-ն շարունակում է աջակցել տեխնիկական և խորհրդատվական հարցերում: Մենք ակնկալում ենք բեղմնավոր և երկարատև համագործակցություն»,- ընդգծել է Պ. Միշոն:
Այս տարվա համար ծրագրի թիրախը հանդիսանում են նախակրթարաններում և տարրական դասարաններում սովորող 60.000 երեխաները, ովքեր սովորում են ՀՀ վեց մարզերի շուրջ 600 դպրոցներում: Նրանց սնունդ կտրամադրվի տարեկան 180 օր, շաբաթական 5 օր մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում:
Համաձայնագրով նախատեսվում է «Դպրոցական սնունդ» հիմնադրամի միջոցով իրականացնել դպրոցական սննդի ծրագրում ընդգրկված դպրոցների անձնակազմերի կարողությունների բարելավում, գործնական նախապատրաստում, տեխնիկական բազայի համալրում, ինչպես նաև ծրագրի ազգային փուլի ընդլայնում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Այսօր ուզում եմ քննարկման դնել մի թեմա, որը շուտով կարող է արմատապես փոխել մեր կյանքը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ «տնային աշխատանք» հասկացությունը վերացել է, իսկ դպրոցական պայուսակները թանգարանային նմուշներ են:…
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց