ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է արհեստական բանականության ոլորտի պետական, մասնավոր, միջազգային շահառու կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, վարչության աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դասավանդման գործընթացում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ մի շարք հարցեր:
Շնորհակալություն հայտնելով քննարկմանը մասնակցելու համար՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումների նպատակն է ոլորտի շահառու կազմակերպությունների հետ քննարկել արհեստական բանականության ներառման հնարավորությունները և ուղղությունները կրթության մեջ՝ հայեցակարգային ծրագիր ստեղծելու նպատակով:
Նախարարի տեղակալն առաջարկել է ներկայացնել նախորդ քննարկումների արդյունքում ձևավորված հայեցակարգային նախագծի գաղափարաթուղթը և առաջարկությունները՝ դրանց ծանոթանալու և առավել մանրամասն քննարկելու նպատակով: Կողմերի առաջարկությունների և քննարկման առանցքում շեշտադրվել են հայեցակարգի կարևոր՝ ԱԲ-ն կրթության մեջ, ԱԲ-ն՝ կրթության համար և ԱԲ-ն կրթության դարաշրջանում ուղղությունները:
Հանդիպման ավարտին որոշվել է հայեցակարգը բերել ծրագրային տեսքի` սահմանելով հստակ ժամանակացույց, պատասխանատուներ, անհրաժեշտ ռեսուրսներ, որից հետո տեղի կունենա հանդիպում, կձևավորվեն տարբեր ուղղություններով աշխատանքային խմբեր։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց