ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145»-ամյակներին նվիրված միջոցառումների շարք

Հոկտեմբերի 2, 2025
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ՝ անցկացվեց «Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145» հոբելյանական միջոցառումների շարք։ «Ընտանիք» կենտրոնում անցկացվեց «Վարպետը վարպետների քաղաքում» խորագրով սեմինար, նվիրված մեծանուն բանաստեղծ, մտավորական և հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Սեմինարին մասնակցեցին կենտրոնի սաները, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի սովորողները, որոնք հնարավորություն ունեցան նորովի ճանաչելու Իսահակյանի կյանքը, ստեղծագործական աշխարհը և ազգային մտքի զարգացման գործում ունեցած նրա կարևոր դերը։

Սեմինարը վարեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի գիտաշխատող՝ Լիլիթ Ավետիսյանն, ով հետաքրքիր պատմություններով, փաստերով և օրինակներով ներկայացրեց Իսահակյանի ստեղծագործական ուղին՝ ընդգծելով նրա տեղն ու նշանակությունը հայ գրականության և մշակույթի մեջ։ Միջոցառումը դարձավ ոչ միայն ճանաչողական, այլև ոգեշնչող հանդիպում երիտասարդների համար՝ խթանելով նրանց գրական հետաքրքրությունները և ստեղծագործական մտածողությունը։

Սեմինարն ամփոփվեց մասնակիցների ասմունքներով ու հարցուպատասխանով:

Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում կայացավ սեմինար, որը միավորեց գրականությունը, կերպարվեստն ու մանկապատանեկան ստեղծագործ մտքի աշխույժ դրսևորումները։ Սեմինարը վարեց գրականագետ, գրողների միության անդամ Կարինե Մարտիրոսյանն, ով իր մասնագիտական հայացքով և գրական խորագիտությամբ ներկայացրեց Ավետիք Իսահակյանի ստեղծագործության խորքերը, նրա լեզվամտածողության առանձնահատկությունները և հոգևոր արժեքները։ Սեմինարի ընթացքում շեշտվեց նաև Սարյանի աշխարհընկալման գունեղ փիլիսոփայությունը, և թե ինչպես է այն խաչաձևվում Իսահակյանի գրական կերպարների ներաշխարհի հետ։ Իսահակյանի բանաստեղծությունների ասմունքով հանդես եկան կենտրոնի սաները: Սեմինարն ունեցավ ոչ միայն ճանաչողական, այլև դաստիարակչական և ներշնչող նշանակություն՝ նպաստելով գրական մշակույթի փոխանցմանը սերունդների միջև։

ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում կայացավ «Հայաստանի և Հարավի գույները և մեր նախնիների անգին ժառանգությունը» խորագրով սեմինար, նվիրված մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 145-ամյա հոբելյանին։

Միջոցառման շրջանակում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դեկորատիվ կիրառական արվեստի խմբակի սաները նախ ծանոթացան ակադեմիայի ուսումնական միջավայրին և ուսանողների ստեղծագործական աշխատանքներին։ Այնուհետև սեմինարը վարեց բուհի արվեստաբան Սահկանուշ Ստեփանյանը, որը ներկայացրեց Մարտիրոս Սարյանի արվեստի առանձնահատկությունները, նրա ստեղծագործություններում Հայաստանի գունային հարստության և արևելյան մշակութային ազդեցությունների արտացոլումը։

Սաները մեծ հետաքրքրությամբ լսեցին արվեստաբանի խոսքը և իրենց տպավորություններում առանձնացրին հատկապես սարյանական գույների կախարդական ուժը և հայրենի բնապատկերների անզուգականությունը։ Հանդիպումը ոչ միայն խորացրեց նրանց գիտելիքները մեծ վարպետի արվեստի վերաբերյալ, այլև ոգեշնչեց սեփական աշխատանքներում ավելի համարձակորեն կիրառել գույները, փորձել նոր արտահայտչական լուծումներ և խորությամբ անդրադառնալ հայկական մշակութային ժառանգությանը։

Սեմինարը դարձավ կարևոր փորձառություն, որն ամրապնդեց սաների կապը ազգային արվեստի ավանդույթների և ժամանակակից ստեղծագործական որոնումների միջև։

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…