ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անվտանգ և ապահով կրթական միջավայր. սեպտեմբերը նվիրված էր ճանապարհային երթևեկության անվտանգությանը

Սեպտեմբերի 30, 2025
Լուրեր կազմակերպություններից

2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի», ինչի շրջանակում սեպտեմբերին ՀՀ դպրոցներում իրականացվել են «Ճանապարհային երթևեկության անվտանգություն» թեմայով միջոցառումներ:

Որպես ամսվա ամփոփում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում կազմակերպված «Եկեք երթևեկենք անվտանգ» միջոցառմանը, որը ներկայացրել են 4-6-րդ դասարանների աշակերտները:

Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ նաև երեխաների միջոցով է հասարակությունը սովորում անվտանգության կարևորության մասին: «Անվտանգ և ապահով կրթական տարվա շրջանակում սեպտեմբերին անցկացվող միջոցառումները նվիրված էին ճանապարհային անվտանգ երթևեկությանը: Վստահաբար, երեխան հենց դպրոցից պետք է սովորի ցանկացած կանոնի հետևելու կարևորությունը, որպեսզի մեր հասարակությունը դառնա ավելի օրինապահ ու ապահով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ տարվա ավարտին կարձանագրվի՝ դպրոցներն ավելի ապահով ու անվտանգ են դարձել:

Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատություններում պարբերաբար կկազմակերպվեն միջոցառումներ. յուրաքանչյուր ամիս դրանք նվիրված կլինեն անվտանգության որևէ թեմայի (կիբերանվտանգություն, բռնության կանխարգելում, բուլինգ, թմրամիջոցների շրջանառության կանխարգելում և այլն): Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…