ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն այսօր Աղվերանում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը ՄԿՈՒ ոլորտի մասնագետներին և շահագրգիռ կողմերին ներկայացրել է «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագիծը: Քննարկումը կազմակերպվել և իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտի պատասխանատուները, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, գործատու կազմակերպությունների, Արհմիությունների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, միջազգային փորձագետներ և դոնոր կազմակերպությունների ղեկավարներ:
ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր ելույթում անդրադարձել է ՄԿՈՒ ոլորտի ներկայիս իրավիճակին, ռազմավարական զարգացման խնդիրներին, ինչպես նաև ներկայացրել «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագծի հիմնական դրույթները: Նրա խոսքով՝ ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի նպատակադրումները, ՀՀ կառավարության 2017-2022թթ. գործունեության ծրագիրը, մինչև 2030 թ. Կայուն զարգացման 4-րդ նպատակի թիրախները, Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում իրականացվող ծրագրի դրույթները, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները: Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ Արտակ Աղբալյանը նշել է, որ ՄԿՈՒ ոլորտում իրականացնելով արմատական բարեփոխումներ՝ անհրաժեշտ է էականորեն բարձրացնել նախնական և միջին մասնագիտական կրթության որակը, կառավարման համակարգի արդյունավետությունը, հզորացնել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները, արդիականացնել բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունը աշխատաշուկայի արդի պահանջներին, բարձրացնել նշված ոլորտի ծախսային արդյունավետությունը, ինչպես նաև երկխոսությունը սոցիալական գործընկերների հետ: Որպես 5-ամյա ծրագրի շրջանակներում ՄԿՈՒ ոլորտի զարգացման հիմնական խնդիրներ՝ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետը մատնանշել է ուսումնական հաստատությունների արդյունավետության և կրթության որակի բարձրացումը ու դրա համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին, շրջանավարտների զբաղվածության խթանումը, բնակչության բոլոր խավերի համար նախնական և միջին մասնագիտական կրթության մատչելիության ապահովումը, շրջանավարտների շարունակական կրթության ապահովումը, կրթական ծրագրերի համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, ՄԿՈՒ արդիականացումը, կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխումը, ուսհաստատությունների խոշորացումը և այլն: Բանախոսն անդրադարձել է նաև բարեփոխումների հիմնական ծրագրային ուղղություններին՝ կառուցվածքային-բովանդակային բարեփոխում, ուսումնական գործընթացի կազմակերպման նոր միջոցների և մոդելների մշակում, գիտելիքների գնահատման վերահսկման ձևերի բարելավում, կրթական վեբ տեխնոլոգիաների ներդրում,ՄԿՈՒ համակարգի միջազգայնացում, երիտասարդության զբաղվածության և ձեռներեցային գործունեության խթանում և այլն: Խոսվել է նաև ծրագրի իրականացման ռիսկերի և դրանց նվազեցմանն ուղղված քայլերի, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների մասին:
«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանն անդրադարձել է ՄԿՈՒ ոլորտում GIZ–ի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես, մասնավոր հատվածի և ՄԿՈՒ շահակից կողմերի համագործակցության խթանման համատեքստում:
«Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագծի ներկայացումից հետո ծավալվել է բուռն քննարկում՝ ծրագրի իրականացման ընթացքի, հնարավոր ռիսկերի և մարտահրավերների վերաբերյալ: Քննարկումներն ընթացել են ձևավորված աշխատանքային խմբերում, որի արդյունքում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ ծրագրի վերաբերյալ:
Կլոր սեղան-քննարկման հաջորդ օրը նախատեսվում է գործառնական պլանի մշակում և բարեփոխումների ծրագրի գնահատում աշխատանքային խմբերում:
Նշենք, որ «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի» նախագիծը դրվել է հանրային քննարկման:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Այսօր ուզում եմ քննարկման դնել մի թեմա, որը շուտով կարող է արմատապես փոխել մեր կյանքը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ «տնային աշխատանք» հասկացությունը վերացել է, իսկ դպրոցական պայուսակները թանգարանային նմուշներ են:…
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց