ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանում ներկա է եղել «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար» (EIFL) տարեկան ասամբլեայի պաշտոնական բացման արարողությանը:
Համաժողովին մասնակցում են EIFL-ի հետ համագործակցող երկրների գրադարանային ասոցիացիաների, այդ թվում՝ Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիային անդամակցող, ինչպես նաև ակադեմիական տարբեր գրադարանների ներկայացուցիչներ։
Ողջունելով մասնակիցներին՝ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է այն միջազգային առաքելությունը, որն իրականացնում է կազմակերպությունը Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար: Նրա նշմամբ՝ EIFL-ի հետ Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել համաժողովի կազմակերպումը Հայաստանում:
«Այս համաժողովը ոչ միայն կարևոր մասնագիտական իրադարձություն է, այլև Հայաստանի գիտական և կրթական համակարգի զարգացման ռազմավարական ուղեգծերից մեկի ամրապնդմանն ուղղված քայլ։ Համաշխարհային գիտական արտադրանքը, որը տարածվում է միջազգային առաջատար հրատարակիչների միջոցով, այն հիմնական գործիքն է, որով ձևավորվում են նորագույն հետազոտությունները և գիտության առաջընթացը։ Այդ հարթակներին Հայաստանի գիտնականների ու ուսանողների լիարժեք հասանելիությունը ոչ միայն կրթական որակի բարձրացման գրավական է, այլև մեր գիտական ներուժի՝ համաշխարհային գիտության մեջ ներառման կարևոր նախապայման»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
Նրա ընդգծմամբ՝ գիտելիքը պետությունների զարգացման ռազմավարական ռեսուրսն է, և EIFL-ի հետ համագործակցությունը ոչ միայն մասնագիտական, այլև ազգային նշանակություն ունի. «Այն թույլ է տալիս մեր համալսարաններին, գիտահետազոտական ինստիտուտներին և գրադարաններին միանալ համաշխարհային գիտական հոսքին՝ ստեղծելով գիտելիքի ազատ շրջանառության միջավայր։ Սա նաև հնարավորություն է տալիս երիտասարդ գիտնականներին և ուսանողներին ներգրավվել միջազգային գիտական երկխոսության մեջ, տիրապետել արդի հետազոտական գործիքներին և իրենց աշխատանքները ներկայացնել համաշխարհային գիտական հանրությանը։ ԿԳՄՍ նախարարության համար EIFL-ի հետ համագործակցությունը ռազմավարական առաջնահերթություն է, քանի որ այն համապատասխանում է մեր հիմնական նպատակին՝ գիտելիքի մատչելիությանը և արդի կրթական միջավայրի ձևավորմանը։ Մեր համոզմամբ՝ նման ծրագրերը ոչ միայն նպաստում են գիտական որակի բարձրացմանը, այլև ուղղակիորեն աջակցում են նորարարությանը, տեխնոլոգիական առաջընթացին և երկրի կայուն զարգացմանը»։
Նախարարի տեղակալն արձանագրել է՝ համաժողովը ևս մեկ հարթակ է փորձի փոխանակման, մասնագիտական քննարկումների և առաջիկա քայլերի համատեղ պլանավորման համար։ Նա շնորհակալություն է հայտնել EIFL-ին՝ Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցության, գրադարանային ներուժի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար և բոլորին մաղթել բովանդակալից քննարկումներ ու արդյունավետ աշխատանք:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:
Համաժողովի շրջանակում «EBSCO information services» ընկերության ներկայացուցիչները սեմինար կանցկացնեն Հայաստանի տարբեր գրադարանների մասնագետների համար՝ ներկայացնելով Էլեկտրոնային ռեսուրսների հետ աշխատանքի լավագույն փորձը։
EIFL-ը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Աֆրիկայի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան, Եվրոպայի զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում: Կազմակերպության նպատակն է ապահովել գիտելիքի և տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև աջակցել կրթության, գիտության, հետազոտությունների և կայուն համայնքային զարգացմանը։
Համաժողովին մասնակցում են 48 երկրի գրադարանային ոլորտի և գիտական հրատարակչությունների ներկայացուցիչներ (Oxford University Press, Cambridge University Press, Brill, JSTOR, EBSCO, Sage, The Company of Biologists և այլն)։ Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան