ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում ակտիվ համագործակցության և ազատ ու անկաշկանդ քննարկումների համար՝ ընդգծելով, որ այս կազմով սա վերջին հանդիպումն է. առաջիկայում նախատեսվում է նոր խորհրդի ձևավորում։ Անդրադառնալով օրակարգի հարցին՝ նախարարը կարևորել է նախագծի շուրջ իրական քննարկումների անցկացումը։ «Նախագիծը ներկայացրել ենք հասարակական խորհրդի քննարկմանը՝ հնարավոր դիտարկումները, առաջարկները, գուցե նաև մտահոգությունները հասկանալու նպատակով, որպեսզի կարողանանք այն լրամշակել և դարձնել իրապես օգտակար։ Փաստաթուղթը դրվել է նաև հանրային քննարկման, և բազմաթիվ առաջարկներ են ստացվել, ինչը ուրախալի է։ Եթե նախագիծը քննարկումներ է առաջ բերում, ուրեմն դրանում արտահայտված հարցերը մարդիկ համարում են կարևոր։ Ամենավատ նախագծերն անտարբերության հանդիպող նախագծերն են․ նշանակում է՝ դրանք որևէ կապ չունեն իրականության հետ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ նախագիծը նախատեսվում է քննարկել այլ կարևոր հարթակներում ևս, այդ թվում՝ Հանրային խորհրդում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց ասելիքն արտահայտել։
Օրակարգի հարցը՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը, ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ ընդգծելով, որ նախագիծը հանդիսանում է հայեցակարգային փաստաթուղթ, որը կարող է հիմք հանդիսանալ այլ փաստաթղթերի մշակման և նոր ծրագրերի իրականացման համար: «Նախագծում կա մի պարբերություն, որը թերևս բնորոշում է դրա ողջ էությունը, այն է. «Չկա արվեստի որևէ ձև, որին հակադիր լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը։ Այն պետք է լինի ներառական և ներկայացնի բոլոր ձևերը։ Իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր չէ դասական բեմական արվեստին. այն հակադիր է պաթոսին և անբովանդակ, վերամբարձ ճոռոմաբանությանը։ Այն պետք է հաղթահարի մեր ամենամեծ խնդիրներից մեկը՝ ձևականությունը՝ գեղագիտությունը դարձնելով արվեստային և մշակութային ձևերի միջոցով ազնիվ խոսակցություն ճշմարտության մասին»։ Այսինքն՝ այս փաստաթղթով ոչ թե սահմանափակվում, այլ բացվում են մշակութային սահմանները և ազատականացվում․ տաբուացված ոչ մի թեմա ոչ մի ժանրում պիտի չունենանք։ Սրանով կարևոր ուղերձ ենք հղում մեր երիտասարդությանը և հանրությանը, արվեստագետներին, մտավորականներին առ այն, որ աշխատեք, ստեղծեք, նախաձեռնեք, և ամեն ինչ Հայաստանում հնարավոր կդառնա»,-նշել է Դանիել Դանիելյանը։ Նրա խոսքով՝ մեր երկրի գեղագիտությունը հազարամյակներ շարունակ պատերազմական և տագնապային վիճակում գտնվող ժողովրդի գեղագիտություն է, որը տեսանելի է արվեստի բոլոր ճյուղերում՝ երգ, թատրոն, կինո, գրականություն և այլն։ «Վերոնշյալով պայմանավորված՝ ունեցել ենք երկու տեսակի գեղագիտություն․ բեմական՝ հասարակական խոսքի իմաստով, որը թելադրված, ուղղորդված քաղաքականություն է եղել պրոպագանդայի տեսակետից և կենցաղային, այսինքն՝ բեմից դուրս տեղի ունեցող գործընթացներ, որոնք ժողովրդին ամենից շատ են հուզել: Երբեմն էլիտար և բեմականացված մտածելակերպի պատճառով քարկոծվել է կենցաղային արվեստը, քանի որ հակադրվել են տարբեր երևույթներ»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ շեշտելով, որ որևէ գեղագիտություն պարտադրված չի կարող լինել, հետևաբար առաջարկվող նախագիծն ընդամենը հայեցակարգ է, որը հանրության քննարկմանն է ներկայացվել:
«Երբ խոսում ենք պատերազմի ու պայքարի մասին, բնականաբար առանցքում ողբերգության, մահվան և այլ դաժան թեմաներն են, որոնց կարելի է անդրադառնալ պատմության համատեքստում և տարբեր ֆորմատներով։ Սրանով ամենևին փորձ չի արվում մոռացության մատնել անցյալը․ այսօր առաջարկում ենք խոսել խաղաղության և երջանկության մասին, այն թեմաների, որոնք առավելապես տեղ չեն գտել մեր երգացանկերում և խաղացանկերում: Ինքներս մեզ ճանաչելու և բացահայտելու կարիք ունենք, որի հիման վրա էլ պետք է կառուցենք մեր այսօրվա և վաղվա գեղագիտությունը»,-ընդգծել է նախարարի տեղակալը:
Բանախոսի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք, մասնավորապես, վերաբերել են արվեստում ցենզուրայի բացակայությանը, գեղագիտության չափանիշներին և դրանց գնահատմանը, պետության ֆինանսավորմամբ մշակութային նախագծերի իրականացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և տաղանդների բացահայտմանը, արվեստի ազատականացմանը, մշակութային գործիչների ինքնաբավությանը, նախագծում առկա որոշ ձևակերպումների հստակեցմանը և այլն:
Նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բոլոր դիտարկումները հավելյալ կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան