ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի պետական կամերային նվագախմբի բացառիկ համերգը Փարիզի Մադլեն եկեղեցում

Սեպտեմբերի 30, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը Փարիզի Մադլեն եկեղեցում հանդես է եկել «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով, որի շրջանակում ներկայացվել են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 

Հայաստանի պետական կամերային նվագախումբն առաջին հայաստանյան երաժշտախումբն է, որը ելույթ է ունեցել Մադլեն եկեղեցում։

Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Դանիել Դանիելյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:

Մադլեն եկեղեցու լեփ-լեցուն սրահում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սիփան Օլահը: Մենակատարներն էին Հայարփի Եղիկյանը (սոպրանո), Հակոբ Մուրադյանը (հոբոյ), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր)։

Հայկական մշակույթին նվիրված այս հիշարժան երեկոն կայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, ինչպես նաև ՀԲԸՄ-Ֆրանսիայի և «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության աջակցությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն