ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ

Սեպտեմբերի 30, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Այցի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման և նորոգման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատմանն ուղղված աշխատանքները: Հստակեցվել են շինաշխատանքների ավարտի ժամկետները. շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուները նշել են՝ աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսածի:

Ժաննա Անդրեասյանը հատկապես շեշտել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունը՝ որակի ու ժամկետների պահպանման տեսանկյունից։

Քննարկվել է նաև աշխատանքների պլանավորումը՝ հաշվի առնելով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հուշահամալիրի բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն