ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նշվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը բացառիկ համերգով կշնորհավորի աշխարհահռչակ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:
Հաջորդ օրը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 37 տարի անց կրկին հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վարելի Գերգիևի ղեկավարությամբ:
Աշխարհի երաժշտական մայրաքաղաքներին հատուկ այս բարձրակարգ համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հոկտեմբերի 1-ին կկայանա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ յուրահատուկ ծրագրով. կհնչեն Հարությունյանի «Տոնական նախերգանքը», Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը՝ վիրտուոզ ջութակահար Պավել Միլյուկովի կատարմամբ և Մալերի Սիմֆոնիա թիվ 4-ը՝ սոպրանո Աննա Դենիսովայի մասնակցությամբ:
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա փայլուն ծրագրով՝ կատարելով Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտ, Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» և Ռավելի «Բոլերոն»:
Վալերի Գերգիևը մեր օրերի ամենահայտնի դիրիժորներից է և անքակտելի կապերով կապված է Հայաստանի հետ: Ի թիվս աշխարհի տարբեր երկրներից ստացված բազում պարգևների ու ամենաբարձր կոչումների՝ Վալերի Գերգիևը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար (2009 թ.): Վալերի Գերգիևի կարիերայում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եղել է առաջին երաժշտախումբը, որի գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար է նշանակվել մաեստրոն՝ այն ղեկավարելով 1981-1985 թթ.: Նվագախմբի պատմության մեջ նա դեռևս միակ ոչ հայազգի ղեկավարն է: Այն տարիներին երիտասարդ դիրիժորը Բեռլինում Հերբերտ ֆոն Կարայանի անվան մրցույթում և Մոսկվայի դիրիժորների համամիութենական մրցույթում հաղթանակ տանելուց հետո հրավիրվել է ղեկավարելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որին մեծապես նպաստել է ՀՀ կոմպոզիտորների միության այդ տարիների նախագահ Էդվարդ Միրզոյանը: 1977 թվականից նա նաև Կիրովի թատրոնի (այժմ՝ Մարինյան) գլխավոր դիրիժորի՝ Տեմիրկանովի ասիստենտն էր, իսկ 1988-ին ընտրվել է Մարինյան թատրոնի երաժշտական ղեկավար: Այժմ Վալերի Գերգիևը հանդիսանում է Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը և Բոլշոյ թատրոնի գլխավոր տնօրենը:
Հայաստանյան տարիներին, ի թիվս եվրոպական ու ռուսական դասականների, Վալերի Գերգիևը հաճախ է ղեկավարել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը՝ Խաչատրյան, Սպենդիարյան, Բաբաջանյան, Միրզոյան, Սարյան, Տերտերյան, Խաղողագործյան: Ելույթներ է ունեցել հայ ականավոր մենակատարներ Ռուբեն Ահարոնյանի, Սվետլանա Նավասարդյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց հետ: Անգամ Մարինյան թատրոնի ղեկավար լինելու ժամանակ իր համագործակցությունը շարունակվել է այնպիսի հայ արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Գրիգորյանը, Գևորգ Հակոբյանը, Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և շատ ուրիշներ:
Վալերի Գերգիևը 20-21 դդ. երաժշտական օլիմպի ամենավառ ներկայացուցիչներից է, ինչպես նաև ամենահեղինակավոր մշակութային գործիչներից մեկը: Նրա ղեկավարման տարիներին Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը նոր բարձունքներ է նվաճել՝ ներկայացնելով ոչ միայն նոր օպերային և բալետային ստեղծագործություններ, այլև կատարելով ընդարձակ սիմֆոնիկ երկացանկ: Գերգիևի շնորհիվ Մարինյան թատրոնը դարձել է մասշտաբային համերգաթատերական համալիր, որն իր նմանը չունի աշխարհում:
Վալերի Գերգիևը Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ հայաստանյան այցերից մեկի ժամանակ ասել է. «Հայաստան եմ եկել մեծ ուրախությամբ և հատուկ զգացումներով»: Գերգիևը հավելել է, որ Մարինյան թատրոնի նվագախմբում, ինչպես նաև աշխարհի տարբեր բեմերում հանդես են գալիս տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանը, իրավամբ, կարող է հպարտանալ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան