Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալելու է «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար» (EIFL) տարեկան ասամբլեան, որին մասնակցելու են 48 երկրի գրադարանային ոլորտի և մի շարք գիտական հրատարակչությունների ներկայացուցիչներ (Oxford University Press, Cambridge University Press, Brill, JSTOR, EBSCO, Sage, The Company of Biologists և այլն)։
EIFL-ը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Աֆրիկայի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան, Եվրոպայի զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում: Կազմակերպության նպատակն է ապահովել գիտելիքի և տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև աջակցել կրթության, գիտության, հետազոտությունների և կայուն համայնքային զարգացմանը։
Համաժողովին մասնակցելու են EIFL-ի հետ համագործակցող երկրների գրադարանային ասոցիացիաների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիային անդամակցող, ինչպես նաև ակադեմիական տարբեր գրադարանների ներկայացուցիչները։
Համաժողովի շրջանակում «EBSCO information services» ընկերության ներկայացուցիչները սեմինար կանցկացնեն Հայաստանի տարբեր գրադարանների մասնագետների համար՝ ներկայացնելով Էլեկտրոնային ռեսուրսների հետ աշխատանքի լավագույն փորձը։
Համաժողովի նպատակն է խթանել մասնակից երկրների գիտական ու հետազոտական առաջընթացը՝ ստեղծելով մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակման կարևոր միջազգային հարթակ գրադարանային և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչների համար։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան