ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է «Ուսուցիչների առցանց համայնք» քառամյա ծրագիրը

Սեպտեմբերի 30, 2025
Լուրեր կազմակերպություններից

Ամփոփվել է ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվող «Ուսուցիչների առցանց համայնք» (Online Teacher Community) քառամյա ծրագիրը, որն ուղղված էր անգլերեն դասավանդող ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը։

Ծրագրին, որն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են անգլերենի ավելի քան 1500 ուսուցիչ ու 200-ից ավելի ուսանող։

Ամփոփիչ միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա աննախադեպ է համարել ծրագիրը նախևառաջ տևողության առումով, որի ընթացքում բազմապատիկ ջանք է ներդրվել։ «Ուսուցչի մասնագիտական զարգացումն այսօրվա հանրակրթական դպրոցի համար որոշիչ ազդեցություն ունի։ Մի կողմից հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը՝ բովանդակային և մեթոդական փոփոխությամբ, մյուս կողմից՝ գիտության և տեխնոլոգիաների արագ տեմպով զարգացումն ուղիղ անդրադարձ են ունենում դպրոցի վրա՝ ուսուցչի առաջ խնդիր դնելով համապատասխանել ժամանակակից կրթական համակարգի պահանջներին։ Այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում թե՛ պետության կողմից, թե՛ գործընկերների հետ համագործակցությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Նա առանձնակի շեշտադրել է, որ շարունակական մասնագիտական զարգացման շատ կարևոր բաղադրիչ է մասնագիտական համայնքի ձևավորումը, որը նպաստում է խնդիրներն ու հաջողություններն արձանագրելուն, միասնաբար լուծումներ գտնելուն։

«Հատկապես կարևորում ենք մեր սովորողների օտար լեզվի, այս դեպքում՝ անգլերենի ուսուցումը, ինչը դուռ է դեպի մեծ ճանապարհներ։ Սա այն բացառիկ հաջողված ծրագրերից մեկն է, որտեղ տարբեր կողմեր տևական ժամանակ համագործակցել են՝ ապահովելով բարձր արդյունավետություն։ Ծրագրի մասնակցայնությունը խոսում է այն մասին, որ մենք կարևորում ենք թե՛ արդեն գործող մասնագետների, թե՛ որպես մասնագետ նոր կայացողների մասնագիտական ներուժի խթանումը միջազգային չափանիշների համատեքստում»,- եզրափակել է նախարարի տեղակալը՝ մասնակիցներին մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ։

Միջոցառման շրջանակում ծրագրի մասնակիցներին տրվել են հավաստագրեր։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…