Հայաստանի ազգային գրադարանի բակում այսօր նշվել է Լեզուների եվրոպական օրը։ Միջոցառումը նախաձեռնել են ԵՄ անդամ 10 պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետությունում` նպատակ ունենալով ընդգծել լեզվական ու մշակութային բազմազանությունը։
Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի նշմամբ՝ արդեն 25 տարի է, որ սեպտեմբերի 26-ը նշվում է որպես Լեզուների եվրոպական օր: Այն անցկացվում է յուրաքանչյուր տարվա համար ընտրված կարգախոսով: «Այս տարվա կարգախոսն է՝ «Լեզուները բացում են սրտերն ու մտքերը»:
Լեզուների եվրոպական օրն այս ձևաչափով` եվրոպական երկրների առանձին տաղավարներով, ընթերցումներով և միջոցառումներով, Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Լեզուների եվրոպական օրը նշվում է երեք հիմնական գաղափարների շուրջ՝ լեզվական բազմազանության պահպանման, լեզուների ուսումնառության խթանման և միջմշակութային հաղորդակցության և փոխըմբռնման։ «Եթե այս ամենը կապենք միմյանց՝ վերջից սկիզբ դասավորությամբ, կստացվի, որ միջմշակութային հաղորդակցության և փոխըմբռնման կարևորմամբ լեզվական կրթությունը կարող է ապահովել աշխարհի մշակութային բազմազանությունը:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հանրակրթության, բարձրագույն կրթության ու գիտության, մշակույթի և լեզվական բնագավառներում տեղի են ունենում բարեփոխումներ, որոնք, ըստ էության, արձագանքում են այս օրակարգին և այս գաղափարներին։ Բարեփոխումներն ընթանում են կոնկրետ ծրագրերի միջոցով, որոնք միտված են երկխոսական մշակույթի ամրապնդմանը, հաղորդակից միջավայրի ձևավորմանը և առավել հանդուրժող հասարակության ստեղծմանը: Լեզուներնը, ընդհանրապես, միտված են իրենց վրա կրելու այս առաքելությունը»,– նշել է Սիրանուշ Դվոյանը:
Նրա խոսքով՝ ընթացքի մեջ է հայերենի ստուգման և գնահատման միասնական համակարգը, որը մշակվում է եվրոպական ընդհանուր ստանդարտների համատեքստում: Ընթացիկ աշխատանքներ են տարվում նաև՝ ապահովելու համար Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների, ՀՀ֊ ում բնակվող ժամանակավոր կամ ոչ ժամանակավոր կացության իրավունքով օտարների լեզվական մատչելիությունը:
Նշենք, որ Լեզուների երոպական օրը նպատակ ունի խթանելու և պաշտպանելու Եվրոպայի լեզվական բազմազանությունը: Այն ներառում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր և վտանգված լեզուների պահպանմանն ուղղված միջոցառումներ։ Օրվա կարևորագույն նպատակներից մեկն էր խրախուսել մարդկանց, անկախ տարիքից, լեզուներ սովորել։ Այս նպատակը ոչ միայն ներառում է հիմնական եվրոպական լեզուների (ինչպես անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) ուսումնառությունը, այնպես էլ տեղական և տարածաշրջանային լեզուների ճանաչումն ու ուսումնառությունը։
Լեզուները կարևոր են միջմշակութային հաղորդակցության համար, և օրվա նպատակներից մեկն էր նպաստել մարդկանց միջև փոխըմբռնմանը և համերաշխությանը։
Լեզուների եվրոպական օրվա ընթացքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ լեզվական սեմինարներ, մրցույթներ, դասընթացներ, մշակութային փառատոներ և այլն։ Այս միջոցառումները նպատակ ունեն խթանելու մարդկանց հետաքրքրությունը լեզուների նկատմամբ և ստեղծելու հնարավորություններ լեզվական ունակությունների զարգացման համար։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Խմբային աշխատանքների կիրառումը տարրական դպրոցում արդյո՞ք խրախուսում եք: Եվ այն հնարավորինս անաղմուկ կազմակերպելու ի՞նչ եղանակներ կառաջարկեք:
Տարրական դպրոցում միավորային գնահատման փոխարինումը բնութագրիչներով արդյո՞ք նվազեցրել է սովորողների մոտ ուսման նկատմամբ մոտիվացիան ու հետաքրքրվածությունը: Եվ ի՞նչ մեթոդներ կառաջարկեք նրանց մոտ ուսման նկատմամբ հետաքրքրության խթանման համար:
ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ձեռք բերած մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակության բովանդակության, «Մաթեմատիկա» առարկայի նպատակների, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրությունները փաստում են, որ ներկա ժամանակներում շեշտը հիմնականում…
Խիստ ուսուցիչը կարող է ապահովել կարգապահություն, հստակ կանոններ և պատասխանատվություն, բայց չափազանց խստությունը երբեմն առաջացնում է վախ և նվազեցնում սովորելու մոտիվացիան: Ընկերական ուսուցիչը ստեղծում է վստահության ու ազատ հաղորդակցության մթնոլորտ,…
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՏՀՏ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ Մեթոդական մշակում և գործնական ուղեցույց «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի օրինակով: Հեղինակ՝ Աննա Հարությունյան Սույն մեթոդական աշխատանքում ներկայացված է 1-ին դասարանում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց