ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագրով ներքին զբոսաշրջության ցուցահանդեսի բացմանը և դրա շրջանակում անցկացված «Ապագայի ճանապարհ. ներքին զբոսաշրջության ինովացիաներն ու համայնքային ներուժը» խորագրով համաժողովին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ, ոլորտի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
«Ճանաչի՛ր Հայաստանը» խորագրով ներքին զբոսաշրջության ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժն ու առանձնահատկությունները: Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվել է նաև «Ապագայի ճանապարհ. ներքին զբոսաշրջության ինովացիաներն ու համայնքային ներուժը» խորագրով համաժողովը: Դրա շրջանակում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնք ընթացել են «Համայնքային զբոսաշրջության խթանումը և մարդկային ռեսուրսների զարգացման հեռանկարները», «Համայնքային զբոսաշրջության խթանումը և մարդկային ռեսուրսների զարգացման հեռանկարները» թեմատիկ ուղղություններով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, «Green Rock» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինայի և «Հայ–շվեցարական հյուրընկալության դպրոցի» կրթական ծրագրերի ղեկավար Հայկուհի Գևորգյանի հետ մասնակցել է «Համայնքային զբոսաշրջության խթանումը և մարդկային ռեսուրսների զարգացման հեռանկարները» խորագրով պանելային քննարկմանը, որը վարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:
Ողջունելով ներկաներին՝ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկին՝ զբոսաշրջությանը՝ նշելով, որ համայնքային զբոսաշրջությունը ռազմավարական կարևորություն ունի՝ միտված տեղական համայնքների տնտեսական աճին, մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև սոցիալական ներառականության ապահովմանը։
«Համայնքային զբոսաշրջությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի համայնքները ներգրավվեն զբոսաշրջային գործընթացներում՝ դառնալով տեղական զարգացման ակտիվ դերակատարներ։ Համայնքային զբոսաշրջությունը մարզերի զարգացման առանցքային գործոններից է, և վերջինիս խթանման գործընթացում մշակութային ժառանգության բաղադրիչը՝ նյութական և ոչ նյութական, առանցքային դեր ունի՝ հաշվի առնելով, որ պատմամշակութային հուշարձանները, ավանդական արհեստները, ազգային խոհանոցը ձևավորում են համայնքների զբոսաշրջային դիմագիծը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը և հավելել, որ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը շեշտադրում է մշակութային ժառանգության ներուժի օգտագործումը՝ որպես համայնքների սոցիալական և տնտեսական զարգացման ռեսուրսի՝ հատկապես կրթության, աշխատատեղերի ավելացման, զբոսաշրջության զարգացման գործընթացներում։
Նախարարի տեղակալի շեշտմամբ՝ ռազմավարությամբ գերակայություն է սահմանվել մշակույթի համաչափ զարգացման ապահովումը, որի նպատակը մշակութային կյանքի ապակենտրոնացումն է, մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացումը, կարողությունների զարգացումը, մշակութային զբոսաշրջության խթանումը:
«Մասնավորապես՝ ռազմավարությունն ուղղված է տեղական ժառանգության արժևորմամբ մշակութային տուրիզմի խթանմանը, համայնքներում մշակութային ծրագրերի աշխուժացմանը, մշակութային ձեռնարկատիրության զարգացմանը՝ ավանդական հմտությունների և արհեստագործության խթանման և վերարժևորման միջոցով, կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստումների, համագործակցային հարթակների միջոցով»,- հավելել է նախարարի տեղակալը:
Ալֆրեդ Քոչարյանի դիտարկմամբ՝ մշակույթի ոլորտում պետական քաղաքականության շրջանակում համայնքային զբոսաշրջության զարգացումը կարող է դիտարկվել մշակույթի և մշակութային ժառանգության պահպանությանը և զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման, ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ուղղությամբ:
Նախարարի տեղակալը ներկայացրել է ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրով ամրագրված ՀՀ համայնքներում տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման ուղղությամբ կրթամշակութային ծրագրերի իրականացմանն ուղղված ցուցանիշները, կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացները, ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները:
Պանելային քննարկումների ընթացքում բանախոսները քննարկել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերում զբոսաշրջության զարգացման ժամանակագրությունը, ներկայացվել են զբոսաշրջության ոլորտի նորարարական մոտեցումները, դիտարկվել են համայնքային նախագծերի հաջողված օրինակներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան