ՀՀ մարզերի 46 մենթոր դպրոցներում այսօր անցկացվել է ուսուցչական մարզային արդեն ամենամյա համաժողովը` «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է՝ ապահով և անվտանգ կրթական միջավայրի ստեղծման վերաբերյալ հարցերի շեշտադրմամբ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Ապարանի ֆիզմաթ ավագ դպրոցում ներկա է եղել Արագածոտնի մարզի ուսուցիչների մասնակցությամբ համաժողովին: Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է դպրոցների, ուսուցիչների և տնօրենների միջև համագործակցության ակտիվացման կարևորությունը, որին էլ միտված է նաև ուսուցչական համաժողովների անցկացումը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ դա հնարավորություն է տալիս կիսվելու փորձով ու հաջողություններով, խոսելու առկա դժվարությունների մասին, ներկայացնելու հաղթահարման ուղիները, որոնք օրինակելի կարող են լինել նաև մյուս դպրոցների համար։
«Ուսուցչական համաժողովը, որն արդեն ավանդական ենք դարձրել, այդ համագործակցությունը զարգացնելու կարևոր ձևերից մեկն է։ Այս տարվա համաժողովի խորագիրը պայմանավորված է կրթական տարվա մեր առաջնահերթություններով: Ցավոք, դպրոցներում հաճախ լինում են իրավիճակներ, երբ երեխաները հայտնվում են ոչ ցանկալի պայմաններում։ Այս ուղղությամբ պետք է ավելի ուշադիր լինենք՝ հստակեցնենք ընթացակարգերը, զարգացնենք ուսուցիչների կարողությունները, աշխատենք աշակերտների հետ նոր ձևաչափերով: Հուսով եմ, որ քննարկումների ընթացքում դուք կկարողանաք անդրադառնալ այն հիմնախնդիրներին, որոնք իրականում առկա են մեր դպրոցներում և առաջարկել լուծումներ, որոնք թույլ կտան ապահովել անվտանգ ու բարենպաստ միջավայր»,- դիմելով ներկաներին՝ ընդգծել է Արաքսիա Սվաջյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ՝ դպրոցը պետք է չընկալվի միայն որպես գիտելիք փոխանցելու վայր․ այն նաև անհատական ձևավորման տարածք է, իսկ այդ ձևավորումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կրթական միջավայրը բարենպաստ է։
«Այստեղ, իհարկե, մեծ դեր ունի նաև դպրոցի ֆիզիկական վիճակը։ Որքան էլ ջերմ մթնոլորտ ստեղծենք, եթե պատերն ու պայմանները դրան չեն նպաստում, դժվար է հաջողության հասնել»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու անդրադարձել ՀՀ կառավարության՝ 300 դպրոցների վերակառուցման ու կառուցման խոշորածավալ ծրագրին:
«Դպրոցը պետք է լինի այն վայրը, ուր երեխան ուրախությամբ է գալիս: Ուսուցիչը նույնպես պետք է ոգևորությամբ գա դպրոց։ Նրա մոտիվացիան ուղիղ կապ ունի երեխայի մոտիվացիայի հետ։ Իսկ երեխան մոտիվացված է միայն այն դեպքում, երբ իրեն անվտանգ և վստահ է զգում։ Շատ հաճախ, երբ խոսում ենք երեխաների պաշտպանության մասին, թվում է՝ դա միայն հոգեբանական ծառայության գործն է։ Բայց, իրականում, ամենամեծ դերը հենց ուսուցչինն է․ դուք ամեն օր շփվում եք աշակերտների հետ, տեսնում եք նրանց տրամադրության և վարքի փոփոխությունները, գիտեք՝ երեխան ընկերներ ունի՞, թե՞ ոչ, ինչպե՞ս է իրեն դրսևորում դասամիջոցներին, արդյոք բուլինգի ենթարկվո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս ամենը ձեր տեսադաշտում է»,- շարունակել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով մանկավարժների դերակատարությունն այս գործընթացներում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ուսուցիչների մասնակցության, հետաքրքրության և ներդրած էներգիայի համար։ Նրա խոսքով՝ փորձի փոխանակման հնարավորությունները կնպաստեն կրթական համակարգի ներկայիս մարտահրավերները հաղթահարելուն:
«Այո, դժվար է. փոխվում են ծրագրերը, բովանդակությունը, դասավանդման մեթոդները, կառավարման պահանջները, բայց այս ճանապարհով միասին պետք է անցնենք, որովհետև կրթության որակը փոխելը մեր բոլորիս ընդհանուր գործն է։ Ունենք մեծ դպրոցների և փոքր դպրոցների տարբեր խնդիրներ, բայց վստահ եմ, որ միասին դրանք կհաղթահարենք։ Միջազգային գնահատումներն արդեն արձանագրում են մեր հաջողությունները։ Դա վկայում է, որ ճիշտ ուղու վրա ենք»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ջանքերի, աշխատանքի և այն էներգիայի համար, որ դպրոցներում է:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալն Ապարանի ֆիզմաթ ավագ դպրոցի տնօրեն Նվարդ Բարսեղյանի ուղեկցությամբ նաև շրջել է դասասենյակներում, զրուցել աշակերտների հետ:
Մարզային համաժողովի ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում իրականացվել են ավելի քան 600 զեկույցներ, կլոր սեղան քննարկումներ և էքսպոներ: Հոկտեմբերի 4-ին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում տեղի կունենա «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով ուսուցչական հանրապետական համաժողովը:
«Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով համաժողովի ուղղություններն են՝ «Հոգեբանական անվտանգություն կրթական միջավայրում. կանխարգելում, աջակցություն, դիմակայություն», «Սովորողակենտրոն մեթոդները՝ որպես երեխայի ապահովության և որակյալ կրթության երաշխիք», «Ուսուցիչը՝ որպես ապահով և համախմբող համայնքի ստեղծող», «Սոցիալ-հոգեբանական աջակցություն դպրոցում. դպրոցական հոգեբանի դերը», «Թվային անվտանգություն և մեդիագրագիտություն», «Ներառական միջավայր՝ բոլորի համար․ հավասար հնարավորություններ՝ առանց խտրականության»։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան