ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույց

Սեպտեմբերի 27, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2/:

Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն