ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում կբացվի «Տուն. իմ տիեզերք» ցուցահանդեսը

Սեպտեմբերի 27, 2025
Մշակութային լուրեր

Ռուսական արվեստի թանգարանը «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում ներկայացնում է «Տուն. իմ տիեզերք» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը կբացվի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին:

Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր դարաշրջանների քաղաքներին, ինքնատիպ ճարտարապական կառույցներին: Ցուցադրությունում ներառված կտավներում կան ինչպես առանձին տների, այնպես էլ բնանկարի և աշխարհագրական լանդշաֆտի ֆոնին նկարված տների պատկերներ։

Ցուցադրությունը ներառում է հայ և ռուս նկարիչների, այդ թվում՝ Մ. Ավետիսյանի, Ե. Թադևոսյանի, Դ. Նալբանդյանի, Պ. Կուզնեցովի, Ա. Դրևինի ստեղծագործությունները: Ներկայացված աշխատանքներից շատերը երկար տարիներ չեն ցուցադրվել կամ պահվել են ֆոնդապահոցում:

Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 31-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն