ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսումնական գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների շնորհանդես, որին մասնակցել են ԿԳ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչներ: Ուսումնասիրությունն իրականացրել է «Դասագրքերի շրջանառու հիմնադրամը»՝ նպատակ ունենալով առաջարկներ ներկայացնել ՀՀ դպրոցներում էլեկտրոնային ռեսուրսների ներդրումն ընդլայնելու վերաբերյալ:
Կարևորելով կատարված հետազոտական աշխատանքը՝ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ ժամանակակից կրթությունը հնարավոր չէ պատկերացնել առանց էլեկտրոնային ռեսուրսների կիրառման. «ՀՀ կառավարության ծրագրում և գերակայություններում հատուկ կարևորություն է տրվում ուսումնական գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման զարգացմանը: Այս ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բավական աշխատանք է կատարել, մասնավորապես այդ նպատակով կիրառվում է հեռավար կրթության մոդելը: Ներկայումս առանձնացված են մոտ 11 մենթոր և շուրջ 40 համագործակցող դպրոցներ, որոնք միմյանց հետ աշխատում են՝ կազմակերպելով համատեղ տեսադասեր, ֆորումներ և այլն: Բացի այդ, ԿՏԱԿ-ի կայքում ստեղծված է էլեկտրոնային հարթակ, որտեղ տեղադրված էլեկտրոնային ռեսուրսներն օգտագործվում են դպրոցների կողմից: Առհասարակ, էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը կրթության ոլորտում գնալով ավելի մեծ տեղ է գրավում»,-նշել է Ա. Արշակյանը՝ հավելելով, որ «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» հետազոտությունն այդ ուղղությամբ իրականացված քայլ է:
«Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» տնօրեն Գոռ Գասպարյանն իր խոսքում նշել է, որ հետազոտությունը կատարվել է ՀՀ ԿԳՆ հանձնարարությամբ. «Մեր խնդիրն էր պարզել, թե էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը դպրոցներում ինչ արդյունք է տվել այլ երկրներում, ինչպիսի հաջորդական քայլեր են արվել և որն է էլեկտրոնային ռեսուրսների ներդրման առավել արդյունավետ մոդելը: Այս նպատակով կատարվել է 12 երկրի ուսումնասիրություն, որին մասնակցել են նաև մանկավարժ-հոգեբաններ: Արդյունքներին իրենց գնահատականներն են տվել նաև նեղ մասնագետները՝ որպես ընդդիմախոսներ: Հետազոտության արդյունքում ձևավորված փաստաթուղթն այժմ ներկայացված է հանրային քննարկման»,-նշել է Գ. Գասպարյանը:
Հետազոտության շնորհանդեսից հետո տեղի է ունեցել քննարկում, ներկայացվել են էլեկտրոնային դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի և այլ ռեսուրսների կիրառման վերաբերյալ տարբեր առաջարկություններ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Այսօր ուզում եմ քննարկման դնել մի թեմա, որը շուտով կարող է արմատապես փոխել մեր կյանքը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ «տնային աշխատանք» հասկացությունը վերացել է, իսկ դպրոցական պայուսակները թանգարանային նմուշներ են:…
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց