ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակի և ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակի միջոցառմանը:
Կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկել է նաև «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված վերոնշյալ հոբելյաններին:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի խորհրդական Վահրամ Դումանյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գործադիր մարմինների, միջազգային տարբեր կառույցների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ներկաներին հոբելյանների առիթով՝ ընդգծելով, որ այն նշանավորվում է միջազգային գիտաժողովի անցկացմամբ. «Այս միջոցառումը բոլորիս համախմբել է մի հարթակում, որտեղ պատրաստվում ենք քննարկել մեր ժամանակի ամենակարևոր խնդիրները և դրանց լուծմանը միտված ջանքերը։ Սա լավագույն վկայությունն է այն ձեռքբերումների, որոնք արձանագրում է ֆակուլտետն իր գործունեության ընթացքում: Թերևս չափազանցություն չի լինի ասել, որ կենսաբանական գիտությունների կրթական և հետազոտական ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքը մեր ամենաակտիվ գործող ուղղություններից է, և դա տեսանելի է գիտական հրապարակումներում, լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներում, ինչպես նաև կրթական գործընթացի ցուցանիշներում, որոնք վկայում են տարեցտարի այս ուղղությունների նկատմամբ աճող հետաքրքրության մասին: Այն տեսանելի է նաև իր միջազգային մասնակցությամբ. այսօր ֆակուլտետը հյուրընկալում է արտերկրի տարբեր հետազոտողների և ուսանողների, որոնք մաս են կազմում թե՛ կրթական, թե՛ հետազոտական գործընթացի։ Սա է ժամանակակից բարձրագույն կրթությունը ու հետազոտությունը, և երբ խոսում ենք այդ գործունեության մասին, առաջին հերթին նկատի ունենք միջազգային մրցունակությունը, որը մեր աշխատանքը դարձնում է չափելի և տեսանելի ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև մեր երկրից դուրս: Կարծում եմ, որ կենսաբանության ֆակուլտետի օրինակն այս իմաստով ուղենշային է: Ուրախ եմ նաև, որ այս խոսակցությունն ունենում ենք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի համատեքստում, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև այս օրենքը բոլորովին նոր հնարավորություններ է բացում առաջին հերթին հենց այսպիսի գործունեության համար՝ միջազգայնացման, որակական նոր չափանիշների հաստատման և բազմաթիվ այլ ուղղություններով»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ բուհերը կօգտվեն բոլոր այդ հնարավորություններից:
ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կենսաբանության ֆակուլտետում ձևավորված ենթակառուցվածքներին, որոնք, նախարարի խոսքով, իրոք տպավորիչ են: «Ֆակուլտետում այսօր ունենք մի միջավայր, որը միջազգային առումով մրցունակ է առկա սարքավորումներով և հետազոտական ներուժով, և վստահ եմ, որ այն կծառայի նաև ի նպաստ մեր երկրի զարգացման: Մեր շատ կարևոր որոշումներ կախված են հետազոտողների, գիտնականների, դասախոսների քննարկումներից, և հուսով եմ, որ համաժողովի արդյունքում կունենանք նաև առաջարկությունների մի շարք, որոնք մեր համապատասխան մարմինները կդիտարկեն մշակվող հետագա քաղաքականությունների շրջանակում»,-շեշտել է նախարարը:
Արդյունավետ գիտական գործունեության, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում կատարված մեծածավալ աշխատանքներում զգալի ներդրման համար, ինչպես նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 90-ամյա և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյա հոբելյանների կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրվել Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Արմենի Թռչունյանը: ԿԳՄՍՆ ոսկե մեդալով է պարգևատրվել նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Արամայիսի Ղազարյանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…
Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց