ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը նախաձեռնել է «Ուսուցիչ-վերապատրաստողների ատեստավորման» ծրագիրը, որի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 29-ին։ Ծրագրին կմասնակցի ՀՀ տարբեր մարզերի դպրոցների 22 ուսուցիչ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծրագրի մեկնարկի առիթով հյուրընկալել է վերոնշյալ ուսուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:
Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ուսուցիչներին ծրագրում ընդգրկվելու կապակցությամբ՝ նրանց մաղթելով բարի ընթացք և հետաքրքիր ուսումնառություն:
«Նախարարությունն ուսուցիչների կարողությունների զարգացման բազմապիսի ծրագրեր է իրականացնում, այդ թվում՝ Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Հատկապես անգլերենի ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերի հարցում մեծ մասով ապավինում ենք Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագրերին: Եթե խոսում ենք ուսուցիչների կարողությունների զարգացման և ուսուցիչների վերապատրաստման մասին, ապա պետք է նաև հստակ պատկերացում ունենանք, թե ում ենք վերապահում վերապատրաստելու հնարավորությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ այս պահին գործող համակարգով սահմանվել են համապատասխան պահանջներ՝ աշխատանքային, վերապատրաստման, փորձագիտական աշխատանք կատարելու փորձ և այլն:
Նախարարի տեղակալի նշմամբ՝ Բրիտանական խորհրդի հետ տևական ժամանակ այս ուղղությամբ աշխատանքներ են ընթացել. քննարկվել է բրիտանական փորձը՝ հատկապես հաշվի առնելով ուսուցիչների հերթական ատեստավորման շրջանակում ուսուցչի մասնագիտական զարգացման ողջ շրջանակը:
«Ծրագրի հայտերի ընդունման գործընթացն ավարտվել է: Ներկայացվել է 123 հայտ, որից ընտրվել է 22-ը: Քանի որ խոսքը բրիտանական փորձի տեղայնացման մասին է, և նյութերը, բնականաբար, առաջին հերթին անգլերեն են, որոշում կայացվեց՝ սկսել անգլերենի ուսուցիչների վերապատրաստումից: Գիտեմ, որ բավական մեծ մրցույթ եք անցել. այս փուլում գուցե վերապատրաստման փորձառություն ունեք, սակայն անցնելով ծրագիրը՝ դուք նաև վերապատրաստողի կարգավիճակ կստանաք: Մի կողմից սա հաղթանակ է, մյուս կողմից՝ բարդ գործընթաց: Առանց ջանք ներդնելու՝ անհնար է ունենալ մասնագիտական զարգացում. ժամանակակից մանկավարժությունը և տեխնոլոգիական զարգացումները նոր գիտելիքներ ձեռք բերելու, դրանք փորձարկելու անհրաժեշտություն են առաջացնում»,- նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով արդյունավետ ուսումնառություն:
Ծրագրի մանրամասներն ու առանձնահատկությունները ներկայացրել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը՝ ընդգծելով ծրագրի կապը հանրակրթական բարեփոխումների հետ. «Այս ծրագիրը Բրիտանական խորհրդի յուրահատուկ և նորարար դասընթացներից մեկն է, որը ստեղծվել է ուսուցիչ վերապատրաստողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի հիման վրա»։
Նրա տեղեկացմամբ՝ դասընթացն ունի երկու կարևոր առանձնահատկություն. նախևառաջ այն նախատեսված է գործող ուսուցիչների համար, որոնք ուզում են դառնալ ուսուցիչ վերապատրաստող կամ գործող վերապատրաստողներ են և ցանկանում են թարմացնել իրենց կարողությունները և գիտելիքը: «Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ծրագիրը Բրիտանական խորհրդի միակ կրեդիտավորված վերապատրաստման դասընթացն է, որի մասնակից ուսուցիչները, հաջողությամբ ավարտելով այն, կրելու են ուսուցիչ վերապատրաստողի պաշտոնական տիտղոսը և կարող են իրականացնել վերապատրաստումներ»,- մեկնաբանել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը։
Նա շեշտել է, որ ծրագիրն ամբողջովին անվճար է ուսուցիչների համար. ծախսերը հոգում է Բրիտանական խորհուրդը: Եզրափակելով խոսքը՝ Ադդէ Հովասափյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության՝ հաջող համագործակցության համար:
Նշենք, որ «Ուսուցիչ–վերապատրաստողների ատեստավորման» ծրագիրը ներառում է երկու առցանց փուլ. ծրագրի առաջին փուլը՝ նախապատրաստական ծրագիրը (LPACTE), մշակվել է որպես հիմնական ծրագրին նախորդող ուսումնական փուլ։ Նախապատրաստականը փուլը կանցկացվի 2025 թ․ սեպտեմբերի 29-ից դեկտեմբերի 12-ը՝ շաբաթական միջինը 3 ժամ ուսուցմամբ, իսկ հիմնական փուլը (ACTE)՝ 2026 թ․ հունվարի 12-ից ապրիլի 10-ը՝ շուրջ 50 ժամ ուղեկցվող ուսուցմամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի: