ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կրթաթոշակների հանձաժողովի (China Scholarship Council) քարտուղարության ղեկավարի տեղակալ Վան Շենգանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարն երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ հայ-չինական միջպետական ծրագրի շրջանակում Չինաստանի առաջատար համալսարաններում Հայաստանին հատկացվող կրթաթոշակային տեղերի համար: Լ. Մկրտչյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-չինական կրթական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. բացի երկու պետությունների միջև առկա ուսանողների փոխանակման ծրագրերից, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կրթական, այլ նաև միջպետական հարաբերություններին նոր որակ հաղորդելու տեսանկյունից, Հայաստանում գործում է Կոնֆիցիուսի անվան չինարեն լեզվի ուսուցման կենտրոնը, Երևանում այժմ ընթանում է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը: Ընդգծելով, որ հայ երիտասարդների մոտ տարեցտարի մեծանում է չինական կրթության, մշակույթի և տնտեսության նկատմամբ հետաքրքրությունը՝ ԿԳ նախարարը կարևորել է նաև համագործակացության ընդլայնումը գիտության ասպարեզում, մասնավորապես շեշտելով գիտական կադրերի փոխանակման ծրագրերն ու համատեղ գիտական նախագծերի իրականացումը:
Չինաստանի Կրթաթոշակների հանձաժողովի պատասխանատուն ներկայացնելով իրենց գործունեությունը՝ նշել է, որ ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններոմ այժմ սովորում է շուրջ 43 հազար արտասահմանցի ուսանող:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում սովորող չինացի ուսանողների հետ կապված փոխանակման ծրագրերի ընդլայնման և աշխատանքային այլ հարցերի:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Այսօր ուզում եմ քննարկման դնել մի թեմա, որը շուտով կարող է արմատապես փոխել մեր կյանքը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ «տնային աշխատանք» հասկացությունը վերացել է, իսկ դպրոցական պայուսակները թանգարանային նմուշներ են:…
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց