ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՖԿՍՊԻ-ի շախմատիստ ուսանողները՝ Երևանում անցկացված Եվրոպայի համալսարանների առաջնության հաղթողներ

Սեպտեմբերի 22, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները դարձել են Երևանում անցկացված 2025 թվականի Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնության ոսկե մեդալակիրներ՝ թե՛ տղաների, և թե՛ աղջիկների մրցապայքարում։

Տղաների թիմը դարձել է առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր՝ գրավելով 1–ին հորիզոնականը նաև կայծակնային շախմատի ձևաչափով անցկացված մրցումներում։

ՀՖԿՍՊԻ–ի տղաների թիմի կազմում առաջնությանը մասնակցել են Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը, իսկ աղջիկների թիմում՝ Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Խաչատրյանը: Թիմի մարզիչը Մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոնի դոցենտ Երվանդ Հակոբյանն էր։

Առաջնությանը մասնակցել է 17 երկրի 32 համալսարանի 40 թիմ: Հայաստան է ժամանել շուրջ 120 պատվիրակ։ Առաջնությունը կազմակերպվել է Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի (EUSA), Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՊՏՀ նախաձեռնությամբ, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի շախմատի ակադեմիան։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն