ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը կանցկացվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» ծրագիրը: Այն կմեկնարկի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում:
Ծրագրի շրջանակում նախատեսված Գիտության փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ն Ազատության հրապարակում, իսկ ապակենտրոնացված միջոցառումները՝ դպրոցներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը։
Ծրագրի իրականացմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 19-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը: Ներկայացվել են «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» ծրագրի հայեցակարգը, սպասվող միջոցառումները, գաղափարն ու ձևաչափը:
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի նշմամբ՝ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է «Գիտության շաբաթ» համապետական միջոցառումը: Նախագծի հայեցակարգը և նպատակը հասարակության շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրվածության մեծացումն է. «Այդ նպատակով անհրաժեշտություն կա աշխատանք տանել տաբեր ուղղություններով՝ շեշտը դնելով նաև գիտության հանրահռչակման վրա: Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ բացի կենտրոնացված միջոցառումներից, որոնք տեղի են ունենալու Ազատության հրապարակում, կան նաև ապակենտրոնացված միջոցառումներ, որոնցում ընդգրկված են տարբեր ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ մանկապարտեզներ: Ուսումնական հաստատությունների համար մշակված են միջոցառումների տարբեր փաթեթներ՝ նախագծեր և հետազոտություններ անելու նպատակով: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար այդ փաթեթները տարբերակված են՝ մանկապարտեզի, տարրական դպրոցի, միջին և ավագ դպրոցների սովորողների համար»,- նշել է Թամարա Սարգսյանը:
Վարչության պետի խոսքով՝ դպրոցներում բնագիտամաթեմատիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաները տարեցտարի հագեցվում են, և մինչև տարեվերջ արդեն 900 դպրոց ամբողջական լաբորատորիաներ կունենա: Սա լայն հնարավորություն է, որպեսզի այդ լաբորատորիաները, բացի ուսումնական նպատակներից, ծառայեն նաև արտադպրոցական նպատակների և առավել մեծացնեն գիտության նկատմամբ երեխաների հետաքրքրությունը:
Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարի Գիտության շաբաթվա միջոցառումներին մասնակցել է 200 դպրոց. «Այս տարի թիրախավորելու ենք մինչև 400 դպրոց և մանկապարտեզ: Նպատակն է տարեցտարի ավելացնել այդ թիվը, որպեսզի բոլոր դպրոցները մասնակցեն Գիտության շաբաթին»,- ասել է նա:
«Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանի նշմամբ՝ «Գիտության շաբաթ» նախագիծը ստեղծվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:
Այս տարի «Գիտության շաբաթը» ներկայանում է հագեցած ծրագրով. գլխավոր միջոցառումը կանցկացվի Ազատության հրապարակում և կտևի 6 օր: Ծրագիրը բաժանված է 3 թեմատիկ ուղղությունների: Առաջին՝ գիտական ինստիտուտները ցույց են տալու գիտության կարևորությունը՝ կապված տարբեր ոլորտների հետ՝ բնապահպանությունից մինչև անվտանգություն: Երկրորդ հատվածում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա, երրորդ հատվածի հիմքում գիտաֆանտաստիկ ուղղությունն է:
«Մեր կարևոր նպատակն է երկարաժամկետ կտրվածքում ինստիտուցիոնալ ձևաչափերով և գործիքակազմով կարողանալ հասարակության ուշադրությունը սևեռել դեպի գիտությունը, որպեսզի տաղանդավոր երիտասարդները ցանկանան դառնալ գիտնականներ:
Խնդիր է դրված աշխատել հասարակության մի շարք շերտերի հետ, ներգրավել տարբեր թիրախային լսարաններ՝ երեխաներ, ուսանողներ, ծնողներ, տարեցներ: Հետևաբար, նրանց հետ պետք է աշխատել տարբեր ձևաչափերով: Հենց այդ կոնցեպտի հիմքով էլ կյանքի է կոչվում «Գիտության շաբաթ» ծրագիրը, որը հանդես է գալիս ամենատարբեր միջոցառումներով»,- ասել է Լիլիթ Մարգարյանը:
Բանախոսներն անդրադարձել են նաև Գիտության շաբաթվա ծրագրում դպրոցների մասնակցության և կազմակերպական այլ հարցերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց