ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երբ արտակարգ իրավիճակ է

Սեպտեմբերի 18, 2025
Դպրոցական անցուդարձ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դպրոցի բարձր դասարանցիների հետ «Երբ արտակարգ իրավիճակ է» թեմայով ուսուցողական դաս անցկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության աշխատակիցները:

Բանախոս կապիտան Թադևոսյանն ինտերակտիվ մեթոդով ծանոթացավ սովորողների պատրաստվածությանն արտակարգ իրավիճակներին, տեղեկացվածությանն օգնություն խնդրելու, ցուցաբերելու առավել խոցելի խմբերին և ինքնուրույն գործելու կարողություններին:

Այնուհետև արհեստավարժների կողմից ցուցադրվեցին մասնագիտական գործիքներ, մանրամասնվեցին նրանց օգտագործման եղանակներն ըստ անհրաժեշտության:

Սովորողները ներգրավվեցին գործընթացում և փորձեցին գործածել դրանք:

Արդյունավետ հանդիպումը ծառայեց թե՛ սովորողների անվտանգության ու պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, թե՛ մասնագիտական կողմորոշմանը:

Ծառայության կողմից սովորողներին տրամադրվեց ինքնակրթվելու բրոշյուրներ՝ համանուն թեմայով:

Կապանի N 5 հիմնական դպրոց