ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն աշխատանքային այց են կատարել Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ:
Մասնագետները ծանոթացել են Եղեգիս գյուղի 14-րդ դարի Սբ Ստեփանոս (Զորաց) եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվել են «Խորան» բարեգործական հիմնադրամի ջանքերով։ Տեղում քննարկվել է նաև տարածքի բարեկարգման անհրաժեշտությունը, որի նախագիծը նույնպես կկազմվի և առաջիկայում կներկայացվի ԿԳՄՍ նախարարություն։ Մշտադիտարկվել է նաև Եղեգիս գյուղի 13-րդ դարի Սբ Նշան (Սբ Կարապետ) եկեղեցին:
Հաջորդիվ աշխատանքային խումբը այցելել է Սմբատաբերդ ամրոց, որտեղ այս տարի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով իրականացվել են պեղման-մաքրման աշխատանքներ։ Քննարկվել են պեղումների արդյունքները, նախատեսվող վերականգնման նախագծի առաջնահերթությունները։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնող ճարտարապետները մշակում են ամրոցի փլուզված հատվածների և պարիսպներին կից կառույցների վերականգնման նախագիծ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Ես առանձնացրել եմ թվային գործիքների կիրառման մի քանի կետեր, որոնք բարձրացնում են դասի որակը: ակնթարթային հետադարձ կապ և գնահատում լաբորատոր աշխատանքների վիզուալիզացում աշակերտների ներգրավվածություն Ես ֆիզիկայի դասերին կիրառում եմ օրինակ…
Նախագծային ուսուցման մեթոդը հասարակագիտության դասավանդման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առարկան ինքնին ուղղված է ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև քաղաքացիական գիտակցության ձևավորմանը: Երբ աշակերտը պարզապես լսում է մարդու իրավունքների,…
1. Գրաֆիկա թեմայի նշանակությունը «Տեխնոլոգիա» առարկայում «Տեխնոլոգիա» առարկան նպատակ ունի զարգացնել սովորողների ստեղծագործական, նախագծային և գործնական հմտությունները: Գրաֆիկան այս համատեքստում կարևոր ուղղություն է, քանի որ այն միավորում է. պատկերային մտածողությունը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց