ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, խորհրդի անդամները, նախարարության ոլորտային ստորաբաժանման ղեկավարներ: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին խորհրդի կազմում ընդգրկվելու առիթով: Նա նշել է, որ «Թանգարանների մասին» օրենքի համաձայն՝ ձևավորվել է Թանգարանների խորհուրդ, որը խորհրդակցական մարմին է՝ 15 հոգանոց կազմով և երեք տարի ժամկետով: Խորհրդի կազմում ներգրավված են ԿԳՄՍ, Տարածքային կառավարման նախարարությունների, Զբոսաշրջության կոմիտեի, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ: Ռոտացիոն կարգով ներգրավված են նաև թանգարանների ներկայացուցիչներ:
«Այս ձևաչափով պետք է քննարկվեն թանգարանային ոլորտի կարևոր հարցերը, որի արդյունքում ներկայացվող խորհրդակցական առաջարկները և եզրակացությունները կարող են հիմք ծառայել թանգարանային քաղաքականության հստակեցման և ճշգրտման համար: Շատ կարևոր է, որ ոլորտում այսպիսի հավաքական խորհրդակցական մարմին է ձևավորվել»,- նշել է նախարարը` խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Թանգարանների խորհրդի առաջին նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների հուշանվերային արտադրանքի վերաբերյալ: Հարցը զեկուցել է Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը` հանգամանորեն ներկայացնելով թանգարանային հուշանվերների զարգացման ներդրումային ծրագրի առաջարկը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննարկվող հարցը կարևոր է մշակույթի տնտեսականացման տեսանկյունից և համահունչ է Կառավարության շարունակական քաղաքականությանը. «Փորձում ենք բարձրացնել մշակույթի ոլորտի ինքնաբավությունը՝ մյուս կողմից ավելի նշանակալի դարձնելով մշակույթի դերը հանրային և տնտեսական զարգացման համատեքստում: Այս մոտեցումն ամրագրված է Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարության մեջ: Մշակույթը դիտարկում ենք իբրև ստեղծարար արդյունաբերության կարևոր ճյուղ և այդ իմաստով մեծ աշխատանք ունենք անելու: Վերջերս ընդունված «Թանգարանների մասին» օրենքն այս առումով մեծ հնարավորություններ է տալիս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանի զեկույցից հետո խորհուրդը քննարկել է նախագիծը` ներկայացնելով առաջարկներ և դիտարկումներ, որոնք վերաբերել են թանգարանների խանութի և հուշանվերային արտադրանքի տարբեր բաղադրիչներին, կիրառման մեխանիզմներին և գործիքակազմին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Մշակույթի զարգացման հիմնադրամին կատարած ծավալուն աշխատանքի համար՝ առաջարկելով նախագիծը մեկ անգամ ևս քննարկել` ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա այն լրամշակելուց հետո:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան