ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնության /IFLA/ գործակցությամբ Հայկական գրադարանային ասոցիացիան անցկացնում է «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» խորագրով վերապատրաստման ծրագիր գրադարանավարների համար։ Դասընթացին մասնակցում է 100 գրադարանավար՝ Երևանից և մարզերից։
Վերապատրաստումն իրականացվում է Գրադարանավարի օրվան ընդառաջ՝ սեպտեմբերի 16-19-ը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրը ոլորտային կարևոր բարեփոխում է. «Վստահ եմ, որ չնայած բոլոր տեխնոլոգիական զարգացումներին՝ գիրքը, ընթերցանությունը, գրադարանը ոչ միայն չեն կորցնում իրենց նշանակությունը, այլև ձեռք են բերում յուրահատուկ կարևորություն: Տեղեկատվությունը վերլուծելու և դրա հիման վրա կարևոր որոշումներ կայացնելու հմտությունները զարգանում են ընթերցանության միջոցով: Գրադարանները կարևոր նշանակություն ունեն ընթերցանության մշակույթը տարածելու, տեքստերը կարդալու, քննարկելու և վերլուծելու հմտությունների զարգացման գործում։ Այս համատեքստում խորհրդանշական է այսօր մեկնարկած վերապատրաստման ծրագրի խորագիրը: Ներկա պայմաններում գրադարանները պետք է վերածվեն համայնքային ակտիվ կենտրոնների` դառնալով հանրության ամենատարբեր շերտերի հետ հաղորդակցության նորարար հարթակներ: Չկա այնպիսի մասնագիտական բնագավառ, որին առնչվող տեղեկությունները ոլորտի գրականության մեջ ամփոփված չեն, հետևապես գրադարանը յուրաքանչյուր այցելուի հետ իր լեզվով խոսելու եզակի հնարավորություն ունի»:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԿԳՄՍՆ համագործակցությունը Հայկական գրադարանային և Միջազգային ազգային գրադարանային ասոցիացիաների հետ, որը միտված է միջազգային փորձի դիտարկմանը, փոխառմանը և կիրառմանը: Նախարարը նաև հիշեցրել է, որ նախորդ տարի Գրադարանների մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, որից գրադարանները պետք է օգտվեն։ Ժաննա Անդրեասյանի խոսքով` տրվել է էլեկտրոնային գրադարանի սահմանումը, որը պետք է նաև օգնի ընդլայնել գործունեության շրջանակը: Ներդրվել են նոր գործիքակազմեր՝ ատեստավորման և գրադարանավարների մասնագիտական զարգացման տեսանկյունից:
Պետությունը դպրոցաշինության խոշոր ծրագրերում կարևոր տեղ է հատկացնում դպրոցական գրադարանների կահավորմանը, բովանդակային և տեխնիկական հագեցվածությանը. «Դրանք պետք է լինեն կահավորված տարածքներ, որտեղ երեխաները կկարողանան անմիջականորեն առնչվել գրքին և այն դարձնել իրենց ուսումնական գործընթացի, նախագծերի մասը: Այդ իմաստով մասնագիտացված, հանրային և համայնքային գրադարանները հատուկ դերակատարություն ունեն՝ աջակցելու ուսումնական հաստատություններում գրադարանային նոր մշակույթի ձևավորմանը և տարածմանը: Դպրոցական գրադարանավարների աշխատանքների նկարագիր է սահմանվել` հստակեցնելով անելիքների շրջանակը: Սահմանվել են նաև ենթակառուցվածքների ձևավորումը, առանձին ծառայությունների նկարագրերը՝ դրանցից բխեցնելով նաև հետագա վերապատրաստումները: Կարծում եմ, որ կրթական հաստատությունների գրադարանային միջավայրերը պետք է դարձնել գրադարանային այս մեծ ցանցի մասը։ Միաժամանակ, մեր առաջատար բուհերում ևս գրադարանների վերափոխման արմատական գործընթաց է սկսվել»,- ասել է նախարարը: Նա անդրադարձել է նաև ընթերցանության մշակույթի տարածման խնդրին՝ շեշտելով, որ գրադարանները պետք է լինեն առաջամարտիկի դերում:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը, դասընթացավարներ՝ դոկտոր Հաննա Ֆոգտը (Գերմանիա, գրադարանային մենեջմենթի և թվային փոխակերպման միջազգային մասնագետ), Մարիանա Աբրեյու-Լորեյրուն (Պորտուգալիա, հանրային գրադարաններում ընթերցանության խթանման և կազմակերպման նորարարական մեթոդների փորձագետ):
Դասընթացի ընթացքում կքննարկվեն գրադարանների զարգացման միտումներն ու ռազմավարությունը, գրադարանային տարածքների վերափոխման հնարավորությունները՝ գրքերի պահոցից դեպի թվային հարթակ և համայնքային միջավայր։
Դասընթացը ներառում է երկու հիմնական ուղղություն․
Ընթերցանության կազմակերպման և խթանման նորարարական մեթոդները
▪ Գրադարանների դերը 21-րդ դարում
▪ Գրքերի ընտրություն և գնահատում
▪ Ընթերցանության խթանման արդյունավետ փորձի ուսումնասիրություն
▪ Գրադարանավարի դերը՝ որպես ընթերցանության կազմակերպող
Նորարարական ծառայությունները, տեղեկատվական գրագիտությունը և հանրային գրադարանների փոխակերպումը
▪ Գրադարանների ապագա զարգացման միտումները և ռազմավարական ուղղությունները
▪ Թվային լուծումների և նորարարական ծառայությունների նախագծում ու կիրառություն
▪ Գրադարանային տարածքների վերափոխում՝ գրքերի պահոցից դեպի թվային հարթակ և համայնքային միջավայր
▪ Նորարարության խթանում և թիմային համագործակցության զարգացում
Ծրագիրը նպատակ ունի զարգացնել գրադարանավարների մասնագիտական կարողություններն ու հմտությունները, խթանել ընթերցանությունը ժամանակակից և նորարարական մեթոդներով, աջակցել գրադարանների արդիականացմանը և նրանց համայնքային դերի ամրապնդմանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան