ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջանքերի համախմբմամբ կարևոր համագործակցության համար: «Պետություն-մասնավոր համագործակցությամբ շատ կարևոր ծրագիր ենք սկսել, որտեղ համախմբվել է նաև փորձագիտական ներուժը՝ ներգրավելով լավագույն մասնագիտական ռեսուրսը: Սա նշանակում է, որ լեզվի զարգացումը պետական և հանրային օրակարգում է, և մենք առաջիկայում քննարկումներ ենք ունենալու պետական լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման վերաբերյալ»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով գործընթացի իրականացումը:
«Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը ևս կարևորել է համագործակցությունը և վերահաստատել պատրաստակամությունը դրա շարունակականության ապահովման գործում:
«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում կնքվել է նաև համաձայնագիր Լեզվի կոմիտեի, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև:
Կողմերն ընդգծել են գործընթացի մեկնարկով պայմանավորված ինստիտուցիոնալ փոփոխությունների կարևորությունը՝ ընդգծելով, որ համագործակցությունը միտված է նաև հայերենի՝ որպես պետական լեզվի զարգացման խթանմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Արդյո՞ք կամավոր ատեստավորումը դիտարկվում է որպես մասնագիտական աճի հնարավորություն, թե՞ այն լրացուցիչ հոգեբանական ճնշում է ուսուցչի համար, որն ազդում է դասապրոցեսի որակի վրա: Մի՞թե ատեստավորման արդյունքն ազդում է ուսուցչի հեղինակության…
Արդյո՞ք հայաստանյան դպրոցներում հոգեբանը դիտվում է որպես վստահելի ընկեր, թե՞ որպես «պատժիչ» օղակ, ում մոտ ուղարկում են միայն «վատ» վարքի դեպքում:
Նախագիծը միտված է ձևավորել հայրենաճանաչ և արժեհամակարգ ունեցող քաղաքացի:Այն ճամփորդություն է դեպի մեր արմատները`ապագան կառուցելու համար:
Դպրոցից հրաժարվելը կամ «դպրոցական ֆոբիան» լուրջ ազդակ է թե՛ ծնողների, թե՛ մանկավարժների համար: Սա սովորաբար ոչ թե պարզ ծուլություն է, այլ ներքին անհանգստության կամ արտաքին անբարենպաստ գործոնների հետևանք: Բուլի՞նգ (հալածանք)…
Նախագծային ուսուցում տարրական դպրոցում «Տառերից դեպի գիտելիք» ինտելեկտուալ խաղ Տարրական դասարաններում նախագծային ուսուցման կիրառման իմ փորձից ներկայացնում եմ «Տառերից դեպի գիտելիք» ինտելեկտուալ խաղ-նախագիծը, որը նպատակ ուներ ապահովել սովորողների ակտիվ և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց