2025-2026 ուսումնական տարվանից ընտրանքային ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության զարգացմանը:
«STEP.ai-ԱԲ» եռամյա ծրագրերը՝ որպես անհատական (ընտրովի) բաղադրիչով սահմանված ուսումնական խմբակ, երաշխավորվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սեպտեմբերի 4-ի թիվ 2081-Ա/2 հրամանով։
«STEP.ai-ԱԲ» ծրագրերը մշակվել են Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, «Սինոփսիս Արմենիա»-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Սիլիկոնային հովտի մասնաճյուղի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից։ Դրանք նախատեսված են ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների սովորողների համար։ Նույն հրամանով հաստատվել են նաև խմբակի ծրագրերը փորձարկող ուսումնական հաստատությունների ցանկն ու կանոնակարգը։
«STEP.ai-ԱԲ» ծրագրի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կուսումնասիրեն «Արհեստական բանականություն և Python»՝ 10-րդ դասարանում, «Մեքենայական ուսուցում»՝ 11-րդ դասարանում, «Բնական լեզվի մշակում և ռոբոտաշինություն»՝ 12-րդ դասարանում։
Կարևորելով տեխնոլոգիական կրթության ներառականությունը և հասանելիությունը հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում՝ ծրագրերը կանցկացվեն հիբրիդային ուսուցման եղանակով՝ համատեղելով առցանց և առկա դասավանդումը։ Դրանք հասանելի են ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի թվային հարթակում, որտեղ աշակերտները կարող են օգտվել առցանց դասընթացներից, ինտերակտիվ հարցաշարերից, թեստերից, լաբորատոր աշխատանքներից և լրացուցիչ ուսումնական նյութերից։ Ծրագրերը հեռավար կվարեն ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից հրավիրված արհեստական բանականության փորձագետ-դասախոսները, ինչպես նաև ավագ դպրոցի համապատասխան ուսուցիչը՝ համագործակցաբար ապահովելով ուսումնական ծրագրի կազմակերպումը, անցկացումը և վերահսկողությունը։
Ավագ դպրոցներում «STEP.ai» ուսումնական ծրագրերի ներդրումը բխում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանի և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի միջև 2024 թվականի հոկտեմբերին ստորագրված «Հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում «STEP» (Գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագիր) ծրագրի ներդրման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրից։ Ներգրավված կողմերի համատեղ ջանքերի, նորարարական ուսումնական ծրագրի և ռազմավարական գործընկերությունների շնորհիվ ծրագիրը կարող է նպաստել ԱԲ-ի մասնագետների նոր սերնդի ձևավորմանը՝ խթանելով գերազանցությունը, նորարարությունը և մրցունակությունը։ Այն կոչված է վերափոխելու տնտեսության կառուցվածքը և աջակցելու Հայաստանի թվային փոխակերպման քաղաքականության արդյունավետ իրականացմանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան