ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Թեհրանում այսօր հանդիպել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Ամիրիի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ պատվիրակության այլ անդամներ:
ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Ամիրին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ բարձր գնահատելով Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը հատուկ նշել է Պերսեպոլիսում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 100-ամյակին նվիրված համերգը՝ որպես առանձնահատուկ, պատմական նշանակություն ունեցող միջոցառում, որը լայն արձագանք է գտել Իրանի հանրության շրջանում։ Նա հավելել է, որ համերգը հեռարձակվել է Իրանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում և ունեցել է հազարավոր հեռուստադիտողներ։
«Այս համերգը կարող է հանդիսանալ մշակութային կապերի վերականգնման և խթանման կարևոր սկիզբ։ Մեր հնագետներն էլ նկատել են, որ նման մասշտաբի միջոցառումներ Պերսեպոլիսի համալիրում հազվադեպ են կազմակերպվում, ուստի այս քայլը կարևոր և յուրահատուկ էր՝ հստակ ցույց տալով երկու ժողովուրդների պատմամշակութային կապերը»,- ընդգծել է Սեյեդ Ռեզա Ամիրին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական ու պատմական կապերը՝ ընդգծելով հարաբերությունների զարգացման մեծ ներուժը։ Նա նաև բարձր է գնահատել ԻԻՀ նախագահի՝ վերջերս Հայաստան կատարած այցը, որը, ըստ նախարարի, երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգն ավելի է հարստացրել նոր շերտերով։
«Ուրախ եմ, որ այս համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը մշակույթն է, որի ուղղությամբ արդեն ստորագրվել են մի շարք համատեղ փաստաթղթեր։ Երեկվա համերգը միջմշակութային ակտիվ փոխգործակցության վառ ապացույց է։ Շատ տպավորված եմ ինչպես Շիրազի, այնպես էլ Պերսեպոլիսի համալիրի բացառիկ պատմամշակութային արժեքներով, որոնցում հայ համայնքի ներկայությունը ևս ակնհայտ է։ Նմանօրինակ միջոցառումները նպաստում են հուշարձանների հանրահռչակմանը՝ պահպանելով անհրաժեշտ զգուշավորությունը և անվտանգային կանոնները»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել համերգի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Իրանի հայ համայնքի կարևոր դերակատարությանը՝ առանձնահատուկ ընդգծելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կողմից իրականացվող արդյունավետ աշխատանքը։
Կողմերը կարևորել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները թանգարանային, արծաթագործության, ձեռարվեստի, ինչպես նաև հուշարձանների վերականգնման և պահպանման ոլորտներում՝ ընդգծելով այս ուղղություններով փորձի փոխանակման ծրագրերի անհրաժեշտությունը։
Անդրադարձ է եղել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվելու համար համատեղ հայտերի ներկայացման հարցին։
Անդրադառնալով ձեռարվեստի ոլորտում համագործակցության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է կազմակերպել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանի և ԻԻՀ թանգարանի համատեղ ցուցադրություն։ Նա նաև հրավիրել է իրանական կողմին մասնակցելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող ամենամյա «Արհեստների միջազգային փառատոնին»՝ միաժամանակ կարևորելով հայ վարպետների մասնակցության ապահովումը Իրանում անցկացվող նմանատիպ փառատոներին։
Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է թանգարանային ցուցադրությունների կարևոր դերը զբոսաշրջության խթանման գործում և առաջարկել Երևանում նախատեսվող ցուցադրությունների ընթացքում առանձնահատուկ ընդգծել Հայաստանի պատմական ներկայությունը Իրանում։
ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը նշել է, որ Հայաստանը հանդիսանում է Իրանի զբոսաշրջության առաջնահերթ ուղղություններից մեկը։
Ժաննա Անդրեասյանն ԻԻՀ գործըներոջը հրավիրել է մասնակցելու Երևանում նոյեմբերի 26-28-ը կայանալիք «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովին, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանության և խթանման մասին կոնվենցիայի 20-ամյակին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ուրվագծվել են փոխգործակցության ուղղությունները՝ երկկողմ պատրաստակամություն հայտնելով իրականացնելու գործուն քայլեր՝ կապերի ամրապնդման և նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան