ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Ուրուգվայի անկախության 200-ամյակին նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 8, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Ուրուգվայի անկախության 200-ամյակին նվիրված է «Uruguay Tango Trío» միջոցառմանը: Մասնակցել են նաև ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը, պաշտոնատար այլ անձինք:

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Ուրուգվայի ժողովրդին և կառավարությանը՝ անկախության հռչակման 200-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և հաջողություններ։

«Արդեն երկու դար է՝ ինչ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը կառուցում է իր ճանապարհը՝ հիմնվելով համընդհանուր արժեքների, մարդու իրավունքների և արդարության վրա։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Ուրուգվայը մշտապես եղել է Հայաստանի բարեկամ երկիրը․ մեր երկու ժողովուրդների միջև առանձնահատուկ ջերմություն և փոխադարձ հարգանք կա:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը շարունակելու են խորանալ՝ հենվելով փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության վրա։

Մեզ համար մեծ պատիվ է այս հոբելյանական օրը նշել Հայաստանում՝ մի երկրում, որի ժողովուրդը հրաշալի գիտի անկախության արժեքը և դրա պահպանման դժվարությունը:

Մեծ պատիվ է նաև այսօր հյուրընկալել բացառիկ կատարողների, որոնք իրենց արվեստով միավորում են երկու ժողովուրդների սրտերը՝ ընդգծելով մշակույթի և երաժշտության համամարդկային ուժը»,- մասնավորապես նշել է նա։

Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել ուրուգվայահայ երաժիշտ, դաշնակահար և դիրիժոր Ալվարո Հակոբյանը, տանգոյի երգչուհի Նատալիա Բոլանին և բանդոնեոնահար և կոմպոզիտոր Նեստոր Վասը։

Ուրուգվայի անկախության 200-ամյակին նվիրված միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 5-10-ը՝ ընդգրկելով նաև ՀՀ մարզերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն