Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի բացման պաշտոնական հանդիսությունը: Միջոցառմանը մասնակցել և ուսուցիչներին ողջունել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով` այսօր ՀՊՄՀ-ում կարևոր իրադարձություն է: «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը մայր հայրենիքում պատմական իրադարձություն է: Դժվար է թերագնահատել սփյուռքի գաղթօջախների դերն ու նշանակությունը: Պետականություն չունենալու պայմաններում դպրոցներն ու եկեղեցիներն են եղել կրթության և հայրենասիրության տաճարներ: Անկախ Հայաստանի պայմաններում շատերն ապրում են հայրենիքից դուրս, և շատ կարևոր է գաղթօջախների կապը մայր հայրենիքի հետ, իսկ այդ կապը հայոց լեզվի և պատմության միջոցով է ամրանում»,-նշել է Է. Շարմազանովը` ԱԺ-ի անունից իր երախտագիտությունը փոխանցելով Սփյուռքից ժամանած ուսուցիչներին: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր հերթին նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը գեղեցիկ ավանդույթ է դարձել: «Ուսուցիչների այցը ոչ միայն ուսումնական նշանակություն ունի. ծրագրի շրջանակում նրանք հետաքրքիր և լուրջ հանդիպումներ են ունենում, լինում Հայաստանի տարբեր վայրերում: Բացի այդ, գործնականում այստեղ են գտնվում աշխարհի գրեթե բոլոր երկրներից ուսուցիչներ, և մեզ համար կարևոր է նրանց փորձը: Մենք մեր Սփյուռքի ուսուցիչների միջոցով տեղեկանում ենք, թե կրթական ինչ նորարարություններ, բարեփոխումներ կան աշխարհում և ինչպիսի հիմնախնդիրների վրա են աշխատում այդ երկրները: Դա շատ կարևոր է մեզ համար` ներքին բարեփոխումներ իրականացնելու համար»,-նշել է նախարարի տեղակալը:
Սփյուռքահայ ուսուցիչներին ողջունել են նաև ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՊՄՀ-ի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը և ՀՊՄՀ-ի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:
Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիըը գործում է 2000 թվականից` աստիճանաբար ընդլայնվելուվ և խորանալով: 2002 թվականից սկսած` այն ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից: Ներկայումս ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Այս տարի ծրագրին կմասնակցի 62 ուսուցիչ` 17 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Ավստրալիա, Բուլղարիա, Իսպանիա, Իրան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Հորդանան, Շվեդիա, Ռոսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա): Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը ԿԳ նախարարության սույն ծրագրով վերապատրաստվում է առաջին անգամ: Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով, ինչպես նաև փոքր խումբ` արտասահմանյան բուհերում հայերեն ուսումնասիրող ուսանողների համար: Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են հայոց լեզվի և գրականության (16 հոգի), ինչպես նաև ավանդական մեկօրյա դպրոցների և տարրական ուսուցման (12 հոգի) խմբերում: Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվում են ՀՀ ԿԳ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագրեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Յուրաքանչյուր արձակուրդի նախաշեմին մեզնից շատերը կանգնում են նույն հարցի առաջ՝ ծանրաբեռնե՞լ տարրական դասարանների երեխաներին տնային հանձնարարություններով, թե՞ թույլ տալ, որ լիարժեք հանգստանան: Մի կողմից վախենում ենք, որ ձեռք բերած գիտելիքները…
Ուսումնական տարվա ընթացքում բոլորս էլ կազմակերպում ենք դասարանական էքսկուրսիաներ, բայց հաճախ բախվում ենք մի խնդրի. ինչպե՞ս անել, որ ուղևորությունը չվերածվի պարզապես աղմկոտ զվարճանքի և ուտելու պրոցեսի, այլ ծառայի իր բուն՝…
Այսօր կցանկանայի քննարկման դնել մի թեմա, որը շատ կարևոր է մեր աշակերտների ինքնուրույն խոսքի զարգացման համար՝ էսսեի կամ դատողական շարադրության ուսուցումը կրտսեր դպրոցականներին: Հաճախ երեխաները հիանալի վերապատմում են, բայց երբ…
Կառլ Ֆրիդրիխ Գաուսը Կառլ Ֆրիդրիխ Գաուսը (1777–1855) համարվում է պատմության մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հաճախ անվանում են «Մաթեմատիկոսների արքա» (լատիներեն՝ Princeps Mathematicorum): Նա ծնվել է Գերմանիայում, աղքատ ընտանիքում, սակայն նրա…
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ փորձով՝ ձեզ ներկայացնելով Gemini գործիքի հնարավորությունները: Այս ԱԲ գործիքը թույլ է տալիս պատրաստել ինտերակտիվ խաչբառներ, ինտերակտիվ գրքեր, որը նախագծային աշխատանք կատարելիս կարող է ծառայել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց