ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն

Սեպտեմբերի 1, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 18:00։

Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի «Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և կամավոր ատեստավորման արդյունքով մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին և մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին» 772-Ն որոշման:

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի at.emis.am հարթակի միջոցով։ Հայտը ներկայացնելուց հետո նույն էջում դիմողը ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) անունը, ազգանունը, հայրանունը,

2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը),

3) բնակության վայրը (մարզը, համայնքը),

4) ուղղությունը, որից դիմողը պատրաստվում է ատեստավորվել,

5) հանրային ծառայությունների համարանիշը,

6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել.

1) Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների հոգեբանները:

2) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող հոգեբաննները, որոնք համակարգում չեն աշխատում:

3) Ոչ պետական նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանները:

4) Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող հոգեբանները:

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:

Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումը՝ ստորև

Ատեստավորման անցկացման ժամանակացույցը կհաստատվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և սահմանված կարգով կհրապարակվի։

Ատեստավորված հոգեբանների համար խրախուսման մեխանիզմը կկիրառվի 2026 թվականի հունվարից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրություն և հասարակագիտություն առարկաների հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…