Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց։
Շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով` նախարարի տեղակալն ընդգծել է, որ կրթական համակարգը ակտիվ փոփոխությունների փուլում է գտնվում։
«Վստահ եմ՝ այն աշխատանքը, որն իրականացվում է դպրոցի կողմից, այն ջանքերը, որոնք ներդնում են ուսուցիչները և դպրոցի վարչական աշխատակազմը, սովորողների համար նոր հնարավորություններ են ապահովում։ Կրթության ոլորտում կատարվող փոփոխությունների արդյունավետությունը մեծապես կախված է ուսուցիչների և աշակերտների աշխատանքից։ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում մեծ ուշադրություն ենք դարձնում ավագ դպրոցների կրթության որակին, որպեսզի աշակերտները դպրոցում ստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչը թույլ կտա կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, պատրաստվել ընդունելության քննություններին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին, տնօրեններին, աշակերտներին և ծնողական համայնքին արձանագրած հաջողությունների և ներդրած ջանքերի համար։
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի վեց մանկավարժական աշխատողներ նախորդ տարի հաղթող են ճանաչվել ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Ամսվա լավագույնները» մրցույթում, որը, ըստ նախարարի տեղակալի, բարձր արդյունք է։
Արաքսիա Սվաջյանը նաև տեղակացրել է, որ նոր ուսումնական տարին հայտարարված է ապահով և անվտանգ կրթական միջավայրի տարի, և այս առումով ևս կարևոր անելիքներ կան։
«Անվտանգ կրթական միջավայրի ապահովումը յուրաքանչյուրիս գործն է․ յուրաքանչյուր ուսուցիչ, յուրաքանչյուր աշխատակից, յուրաքանչյուր աշակերտ, յուրաքանչյուր ծնող պետք է այդ ուղղությամբ հետևողական ջանքեր ներդնի։ Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու, որոնց միջոցով դպրոցի միջավայրը դարձնելու ենք ավելի ապահով ու անվտանգ»,- ասել է նախարարի տեղակալը՝ դպրոցականներին մաղթելով հաջող ուսումնական տարի։
Տնօրեն Տաթև Մելքոնյանի տեղեկացմամբ՝ դպրոցի աշակերտներից երեքը հաղթող են ճանաչվել հանրապետական առարկայական օլիմպիադաներում և ստանում են ՀՀ կառավարության կողմից սահմանված անվանական կրթաթոշակ։ Աշակերտներից մեկն էլ ՌԴ-ում կայացած կենսաբանության միջազգային օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի։
Նշենք, որ 2025-26 ուսումնական տարում է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց կհաճախի ավելի քան 560 աշակերտ. դպրոցն ապահովված է մասնագիտական լաբորատորիաներով։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց