Նոր հորիզոններ բացահայտելու խանդավառությամբ՝ Կապանի N 5 հիմնական դպրոցի բակում թևածում է տոնական տրամադրությունը:
Ուսուցիչ, սովորող ու ծնող միահյուսվել են ու հիշարժան դարձրել աշնան առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ը՝ Դպրության պետական տոնը:
Պետական տոնի գործելակարգով ( պրոտոկոլով)՝ դպրոցի զինղեկ փախգնդապետ Գ. Ներսեսյանի հրահանգով՝ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո 9-րդ <<բ>> դասարանի սովորող Մանվել Էլոյանի ուղեկցությամբ՝ առաջին դասարանի սանին պատիվ տրվեց բարձրացնելու ՀՀ պետական դրոշը:
_ Մենք եկել ենք գիտության կանչով,- հնչում է առաջին դասարանցիների շարքերից, և խոսքը համեմվում է երգ ու պարով, ուրախ տրամադրությամբ:
_Գիտելիքը ուժ է, գիտելիքը զենք է, գիտելիքը գանձ է, իսկ ուսումը ցկյանս է,- պատասխանում են տարրական դպրոցն ավարտած 5-րդ «ա» և 5-րդ «բ» դասարանների սաները, որոնց մասնակցությամբ ընթացել է գեղարվեստական ծրագիրը:
Ահա այսպես կրթության արժևորման պետական տոնը վերածվեց տոնախմբության ու հանդիսավոր պայմաններում հնչեցվեց ուստարվա առաջին զանգը:
Աշակերտական խորհրդի նախագահ Թինա Ղազարյանն իր ուղերձում հրապարակեց ուստարվա կարգախոսը. այն է՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի:
Դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող, տնօրենի տեղակալ Ա. Մկրտչյանը շնորհավորանքի և ընդունելության խոսքում թանկ սպասումներ ու երջանիկ հիշողություններ մաղթեց առաջին դասարանցիներին, անսպառ եռանդ, ամենայն բարիք՝ գործընկերներին, հաջողություններ՝ բոլոր սովորողներին ու ներկաներին:
Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի փաստաթղթաշրջանառության վարչության ավագ մասնագետ Սյուզաննա Հալևորյանն, ով
ներկաներին հղեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղերձը:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց