Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և հարակից փաթեթը։
Նախագծի հիմնական զեկուցողը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն է հայտնել գլխադասային հանձնաժողովին առաջին ընթերցման փուլում ունեցած արդյունավետ քննարկումների և համագործակցության համար։ Նախարարի խոսքով՝ նախագիծը լայն քննարկումների արդյունքում ստացել է շուրջ 128 առաջարկ, որոնց զգալի մասն ընդունվել է։ Նա հատկապես առանձնացրել է ներառականության և մատչելիության դրույթների հստակեցմանը վերաբերող առաջարկների ընդգրկումը նախագծում։
«Իրականացվել են անհրաժեշտ լրացումներ և խմբագրումներ։ Որոշ կարգավորումներ, մասնավորապես՝ լիազորող նորմերի սահմանման հետ կապված։ Կարևոր եմ համարում նաև գիտական գործունեության սահմանման վերանայումները․ «Գիտուժ» նախաձեռնության հետ համագործակցությամբ ներդրվել է «գիտատեխնոլոգիական գործունեություն» հասկացությունը, ընդլայնվել են հետազոտությունների և մշակումների սահմանումները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ նախագծում գիտական կազմակերպությունների ձևավորման նպատակով ավելացվել են նոր՝ ճկունություն ապահովող հստակեցումներ՝ ուղղված հանրային և մասնավոր հետազոտական կազմակերպությունների գործունեության կարգավորմանը։ Նախարարը նշել է՝ ընդունված առաջարկների մեծ մասն իրավական, տեխնիկական և խմբագրական բնույթի են եղել։
Նախարարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև օրենքի նախագծի անցումային դրույթների վրա՝ նշելով, որ դրանց մանրամասն ուսումնասիրությունը կարևոր է թե՛ բուհերի, թե՛ գիտական կազմակերպությունների համար։ Լիցենզավորման նոր պահանջներն ուժի մեջ կմտնեն 2028 թվականից, ինչը բավարար ժամանակ է ենթաօրենսդրական ակտերի մշակման և բուհերի ու հետազոտական կենտրոնների գործունեության անհրաժեշտ հարմարեցումների համար։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բուհերի կառավարման մարմիններում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներգրավման արգելքին․
«Օրենքի նախագծով սահմանված կանոնները վերաբերում են հանրային բուհերին։ Մասնավոր բուհերը կառավարման համակարգի կառուցվածքը որոշելու հարցում ազատ են, սակայն նրանց դեպքում ևս գործում են բարեվարքության և թափանցիկության ընդհանուր սկզբունքները։ Մեր առաջնային նպատակը խոշորացված բուհերի կառավարման մարմինների անկախությունն է՝ զերծ քաղաքական և կուսակցական ազդեցություններից»,- ասել է նախարարը։
Նախագծի ընդունումը, ըստ ԿԳՄՍ նախարարի, կստեղծի բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքեր, ապահովելով միասնական կարգավորումների և երաշխիքների ներդրումը՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մրցունակ, դիմակայուն և որակյալ համակարգ կառուցելու համար։
Հանձնաժողովը քննարկված նախագծին տվել է դրական եզրակացություն։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…
Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրություն և հասարակագիտություն առարկաների հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց