2025-26 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցություններն ամփոփվել են Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմամբ։
Քննարկումը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկա են եղել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
Խորհրդակցության մեկնարկից առաջ նախարարը ծանոթացել է «Կրթական էքսպո» ցուցահանդեսում ներկայացված լավագույն նախագծային աշխատանքներին, որոնք հեղինակել են Երևանի դպրոցների աշակերտները: Նախարարը հետաքրքրվել դրանց իրականացման մանրամասներով ու արդյունավետությամբ:
Այնուհետև «Ամսվա լավագույնները» մրցույթի հաղթողները պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով:
Գնահատանքի խոսքեր հնչեցնելով մանկավարժների կատարած աշխատանքի վերաբերյալ՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ էքսպոն արտացոլում է կրթության արդյունքը, որը սրտացավ ու նվիրված ուսուցիչների, ինչպես նաև տաղանդաշատ երեխաների ջանքերի համատեղումն է:
«Ակնհայտ է, որ գաղափարների, ստեղծագործական մտքի, անկախության ու խիզախության պակաս չկա, իսկ դա նշանակում է՝ ամենակարևորը տեղի է ունենում դասարանում՝ ուսուցիչ-աշակերտ ճիշտ համագործակցությամբ»,- ասել է նախարարը հաջողություն մաղթելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով:
Նախարարը նշել է, որ նոր ուսումնական տարին լինելու է հագեցած ու պատասխանատու, իսկ ոլորտի հիմնական շեշտադրումները կարվեն մշակութային կրթության և ապահով ու անվտանգ կրթական միջավայրի ապահովման ուղղություններով։
Մշակութային կրթության շարունակականության մասին
Նախարարը հիշեցրել է՝ նախորդ ուսումնական տարին հռչակվել էր մշակութային կրթության տարի, որի շրջանակում մի շարք նախաձեռնություններ են իրականացվել, գրանցվել են տպավորիչ արդյունքներ։ Կարևորելով մշակութային կրթության ապահովման շարունակականությունը՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ այս տարվա սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ վեց ամսով կբացվի միջնադարյան քրիստոնեությանը նվիրված բացառիկ ցուցադրություն, որտեղ առաջին անգամ կներկայացվեն եզակի ցուցանմուշներ։ Նախարարը կոչ է արել դպրոցներին առավել ակտիվ ներգրավել երեխաներին այս և մյուս մշակութային ծրագրերում՝ դրանք դիտարկելով որպես ուսուցման տրամաբանական շարունակություն։
Հայտարարվում է անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի
Անդրադառնալով բուլինգի, կիբերանվտանգության, վնասակար սովորությունների կանխարգելման հարցերին՝ նախարարը նշել է, որ դպրոցը պետք է ապահով լինի ոչ միայն երեխաների, այլև մանկավարժների ու ողջ կրթական համայնքի համար։ Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի։ Մշակվել է դպրոցների անվտանգության ուղեցույց, իսկ տարվա ընթացքում նախատեսվում են վերապատրաստումներ և մասնագիտական խորհրդատվություններ։ ԿԳՄՍ նախարարը հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել նաև թվային անվտանգությանն ու անձնական տվյալների պաշտպանությանը։
Միջոցառումները կազմակերպել դպրոցների ներսում
ԿԳՄՍ նախարարը դպրոցների տնօրեններին նաև հորդորել է սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:
«Խնդրում եմ միջոցառումները պլանավորել շենքերի ներսում. քանի դեռ բարձր ջերմաստիճանը պահպանվում է, ցանկալի չէ ունենալ ֆիզկուլտուրայի բացօթյա դասեր, այս ամբողջ գործընթացը կազմակերպեք դպրոցների ներսում»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։
Խորհրդակցության ընթացքում նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում առաջին հերթի դասերը կմեկնարկեն առավոտյան 08:15-ին. նպատակը մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է՝ հաշվի առնելով նաև ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը:
Հանրակրթության նոր չափորոշիչն այս ուսումնական տարում ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում
Անդրադառնալով բովանդակային բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հանրակրթության նոր չափորոշիչն այս ուսումնական տարում ներդրված կլինի 1- 11-րդ դասարաններում. «Չորրորդ և իններորդ դասարաններում գիտելիքի ստուգման գործընթացները կազմակերպվելու են նոր ձևով, ինչն արդեն երկու տարի Տավուշի մարզում փորձարկվել է. ունենք դրական փորձ և վստահ ենք, որ համատեղ աշխատանքով ուսումնական տարվա ավարտին կունենանք լավ արդյունքներ»։
Նախարարը գործընկերներին մաղթել է հաջողություններ նոր ուսումնական տարում՝ ընդգծելով, որ առաջիկա դժվարությունները պետք է հաղթահարվեն արդյունավետ համագործակցության, պատասխանատվության և կառավարչական ճիշտ մոտեցումների միջոցով։
Հաջորդաբար տեղի է ունեցել նաև քննարկում Երևանի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան